Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անասնապահ գյուղացուց պետք է անցում կատարվի ֆերմերային տնտեսության. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին անասնապահների համար սկսվեց բողոքով: Գյուղացիները ճանապարհ փակեցին՝ դժգոհելով կաթի մթերման գներից: Վերամշակողները 160 դրամի փոխարեն կաթը 140–ով էին ընդունում: Կառավարության միջամտությամբ գները վերականգնվեցին, բայց ոլորտի խնդիրներն այսքանով չկարգավորվեցին:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ կաթի մթերման գները մեր երկրում ցածր չեն:

«Միջազգային գների համեմատ մեր առաջարկած գինը նորմալ է: ՌԴ–ում կաթի մթերման գինը հայկական դրամով մոտ 120 դրամ է, Եվրոպայում՝ 25 ցենտ, եթե համեմատում ենք՝ մեզ մոտ 25 ցենտից ավելի է»,–ասաց նա:

Այսօր կաթը գործարան է մտնում 150 դրամով, բայց այդ գնով չեն արտադրողները վաճառում: Կաթը գործարան հասնում է միջնորդի միջոցով: Իսկ, ըստ փորձագետի, կաթն այլ ճանապարհով չի էլ կարող գործարան մտնել:

«Միջնորդը 130 դրամով կաթը գնում է, 150–ով հանձնում: 10–20 դրամ միջնորդավճար է ձևավորվում: Առանց միջնորդի գործընթացը չի էլ կարող ձևավորվել: Պատկերացնո՞ւմ եք՝ գործարանի ներկայացուցիչներին քանի ժամ է պետք և կաթը հավաքելու համար: Կաթն էլ շուտ փչացող ապրանք է: Միջնորդներն արհեստական ձևավորված միավորներ չեն, իրենք դերակատարություն ունեն»,– մանրամասնեց նա:

Մասնագետի կարծիքով՝ գնային առումով ոչ մի քաղաքականություն այս պայմաններում չի կարող մշակվել, քանի դեռ արտադրանքի բազա չկա:

«Անասնապահների սփռվածությունը մեծ է, իսկ մենք տվյալներ չունենք: Չես կարող արտադրության քանակը վերահսկողության տակ պահել և գործիքակազմ աշխատեցնել, քանի դեռ արտադրության հարցը բարձիթողի վիճակում է»,– շեշտեց Պանրագործների միության նախագահը:

Նա այստեղ մեկ այլ խնդիր էլ է նկատում: «Բաց կա նաև կաթի որակի հետ կապված: Շատ դեպքերում գյուղացին անորակ կաթ է տալիս՝ անբարեխիղճները նույնիսկ մեջը յուղ են ավելացնում: Մեր կթվող կաթը որակյալ է, խնդիրն այն է, թե վերամշակողին ինչպես է հասնում: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է կաթը կթվում, պահեստավորվում և տեղափոխվում»,– կարևորեց փորձագետը:

Ոլորտը ուշքի բերելու համար, ըստ Արմեն Գիգոյանի, պետք է ֆերմերային միավորներ ստեղծել:

ստեղծել: «Անասնապահական արտադրող տնտեսություններ չունենք: Անասնապահ գյուղացուց պետք է անցում կատարվի մասնագիտացված տնտեսության: Այս ուղղությամբ քայ լեր ընդ հան ր ա պես չեն կա տարվում»,–նշեց մեր զրուցակիցը:

Գիգոյանի խոսքով՝ մեր երկրում մի քանի գլուխ անասուն պահելը ձեռնտու չէ: «Ժամանակն ապացուցում է, որ 5–10 գլուխ անասուն ունենալն անասնապահության ոլորտի զարգացման համար անհեռանկարային է: Եթե մեծ ֆերմաներ լինեն՝ ի՞նչ է, մեկ հոգի է աշխատելո՞ւ: Մարդիկ կաշխատեն, գործազրկության հարցը կլուծվի: Օրենսդիր և գործադիր մարմինները պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Լուրջ գործիքակազմ պետք է մշակել»,– եզ­ րափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում