Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դրամաշորթությո՞ւն, թե ազնիվ բարեգործական նպատակ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիների կտրվածքով մայրաքաղաքի յուրաքանչյուր 3–րդ բնակիչ դժվար թե առնչված չլինի այնպիսի «բարեգործական» ակցիաների հետ, որոնք, մասնավորապես, կատարվում են ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով: Զանգահարում են քաղաքացիներին՝ առաջարկելով որոշակի գումար փոխանցել: Որպես կանոն՝ նման ակցիաները կազմակերպվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար: Զերծ մնալով վերոնշյալ դեպքերին որևէ գնահատական տալուց, ամեն դեպքում, չենք կարող չնշել հետևյալը. յուրաքանչյուր գիտակից քաղաքացու մտքում առաջանում է հարց՝ գումարները, այնուամենայնիվ, ծառայո՞ւմ են նպատակին, թե գնում որոշ անձանց գրպանները: Հարցն ավելի խոցելի է, երբ խոսքը երեխային օգնելու մասին է: Անգամ, եթե նշված հարցը տանջի ձեզ՝ շատերդ առաջինը կմտածեք երեխային օգնելու մասին: 

Մոտավորապես նման զանգ է ստացել «Փաստ»–ին դիմած քաղաքացին: Նրա դեպքում, սակայն, դժվար է ասել, որ գումար փոխանցելու առաջարկ են արել: Մեզ ահազանգած քաղաքացին նախ նշեց, որ իրեն զանգահարող կինը որևէ կազմակերպության կողմից չի ներկայացել: «Սկզբում ինձ զանգահարող կինը ասաց՝ խնդրում ենք օգնեք երևանյան հիվանդություն ունեցող երեխայի, որին այս պահին վիրահատում են: Եթե կարող եք օգնել՝ երկու օրվա ընթացքում ձեզ կմոտենան, ցույց կտան բոլոր համապատասխան փաստաթղթերը»,–պատմեց քաղաքացին՝ ընդգծելով, որ պահանջվող գումարը 700 դրամ է եղել: Այդ տեքստից հետո քաղաքացին հետաքրքրվել է՝ երեխային օգնելու համար որպես կանոն հաշվեհամար է բացվում, հաշվեհամար չկա՞, որ գումարը պետք է առձեռն փոխանցեն: Քաղաքացին ստացել է հետևյալ պատասխանը. «Որ ունի՝ ինչ, ոչ ոք չի օգնում»: Նման պատասխանից հետո զանգահարող կինը անցել է կոռեկտության սահմաններն ու հասել «մուննաթ»–ի դաշտ: Ձայնը բարձրացնելով քաղաքացու վրա՝ ասել է՝ «լավ, դուք «գլամուռային» եք, մեկա չեք օգնելու», ու դրել է լսափողը:

Ինչևէ, զանգահարող կնոջ տրամաբանությունը միգուցե ուղիղ համեմատական է իր հետևում կանգնածների մտքի թռիչքներին: Միգուցե չե՞ն հասկացել, որ վաղուց քաղաքացիներից շատերը կարողանում են դրամաշորթությունը տարբերել բարեգործությունից կամ գոնե փորձում են հասկանալ՝ դրամաշորթների՞, թե՞, այնուամենայնիվ, իրական ու ազնիվ բարեգործական նպատակի հետ գործ ունեն: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը ու չբացառելով, որ նպատակն իսկապես կարող է ազնիվ լինել, ակնկալում ենք, որ հարցն, այնուամենայնիվ, անարձագանք չի մնա համապատասխան մարմինների կողմից: Խնդիրը ոչ թե մեկ կամ երկու քաղաքացու է վերաբերում, այլ ավելի լայն շերտերի: Կասկածելի տեքստով, կասկածելի պատասխաններով քաղաքացիներից փորձում են գումար գանձել, անցնում կոռեկտության սահմաններն ու մարդկանց գցում ոչ հաճելի իրավիճակի մեջ: Հավելենք, որ մեզ դիմած քաղաքացին ֆիքսել է զանգահարելու օրն ու մոտավոր ժամը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա Կոստանյան