Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրուելյան «հավասարությունն» ու ջունգլիների օրենքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կոչ եմ անում բոլոր ձեռնարկատերերին, որպեսզի ինչպես որ պահանջվում է օրենքով, անպայման ՀԴՄ կտրոն տրամադրեն և բացառեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան: Իսկ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ով աշխատող բոլոր վայրերից հետևողական և սկզբունքային պահանջել կտրոնները»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ հնչեցված ՀՀ ԱԺ մայիսի 8-ի հատուկ նիստում՝ վարչապետ ընտրվելիս: Այս խնդիրը բարձրացրել են նաև գրեթե բոլոր նախորդ վարչապետները, սակայն, որպես կանոն, ապարդյուն: Ապարդյուն առաջին հերթին այն պատճառով, որ պահանջողները չէին վստահում և... չէին պահանջում: Այս անգամ, կարծես, էականորեն վիճակ է փոխվել: Մասնավորաբար դրա մասին են վկայում բազմաթիվ փոքր խանութների տերերի բողոքները, որ ամեն տասը դրամի առևտրի համար մարդիկ ՀԴՄ կտրոն են պահանջում ու... իրենք այլևս չեն կարողանում աշխատել: Բողոքներն, անշուշտ, անհեթեթ են օրինականության տեսակետից: Բայց դրանք մի կարևոր բան են հուշում՝ որ տարիներ շարունակ ակնհայտ ստվերում են աշխատել ոչ միայն խոշորները, այլև միջիններն ու փոքրերը: Ամեն մեկն իր չափով: Մյուս կողմից, այն հանգամանքը, որ փոքր խանութներն ու առևտրի այլ կետերը ամբողջովին հարկային դաշտում աշխատելու պարագայում ուղղակի փակվելու վտանգի առջև են կանգնած (առավել ևս, որ առևտրի մեծ մասը «տետրով» են իրականացնում), ենթադրում է, որ հարկային քաղաքականության մեջ էական փոփոխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի առաջին հերթին ստեղծվեն բարենպաստ պայմաններ: Միանշանակ է, որ օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ ոմանք իսկապես «ավելի հավասար» են եղել: Հիմա առաջնահերթ խնդիր է բացառել օրուել յան հայտնի ձևակերպումը մի կողմից և առանձնակի ուշադրություն դարձնել փոքր ու միջին բիզնեսին՝ մյուս կողմից: Առանց այդ էլ վերջին տարիներին ջանք ու եռանդ չի խնայվել, որ խոշորները խժռեն փոքրերին, ճիշտ՝ ջունգլիների օրենքով: Բայց, եթե չենք սխալվում, մենք կարծես ջունգլիներում չենք ապրում: Թե՞ սխալվում ենք...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարը