Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե Ադրբեջանում ունեն լուրջ մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, ուրեմն պետք է գիտակցեն, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետը նախ նշեց, որ այս մոտեցումը նոր չէ, և որին մեկ անգամ չէ, որ անկախ միջնորդներն արձագանքել են, բայց Ադրբեջանը չի ցուցաբերում այդ մոտեցումը: «1997-1998 թվականից միշտ ասել ենք, որ բանակցային ֆորմատը շեղված է, ասիմետրիկ է, բոլորը դրա մասին ասել են: Համանախագահներն էլ ասել են, որ մենք հասկանում ենք՝ կողմերից մեկը միայն հանդիպումների այս տեսակն է ընդունում՝ նկատի ունենալով Ադրբեջանը, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ ուշ թե շուտ Արցախը գալու է բանակցությունների սեղանի շուրջ: Դա մեկ անգամ չէ, որ ասել են: Բայց Ադրբեջանը չունի այդ մոտեցումը, բացի ռազմական լուծումից, այլ պատկերացում չունի»,-ասաց Թևան Պողոսյանը:

 

Նա նաև նկատեց, որ, չնայած Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ասել էր պատրաստ ենք ինտեսիվացնել բանակցային գործընթացները, դրանից մեկ օր հետո այդ երկրի ղեկավարը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, այս կամ այն տարածքներ գրավելու իրենց «կարողության» մասին էր խոսել: «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հակառակորդը պատրաստ չէ բանակցային գործընթացին: Ինձ համար իրավիճակը չի փոխվել: Մենք պետք է ձևավորենք հզոր երկիր՝ ուժեղ, ժողովրդավար, բաց տնտեսությամբ, գիտությամբ, արդյունաբերությամբ: Այն ոգով դաստիարակել սերունդներին, որ այսօր դեռ մյուս կողմը պատրաստ չէ սեղանի շուրջ բանակցությունների»,-նշեց փորձագետը:

 

Անդրադառնալով պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությանը, որ ադրբեջանական ԶՈւ-երը Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը՝ Թևան Պողոսյանը հիշեցրեց՝  Ադրբեջանը մեզ համարում է իրեն թշնամի երկիր, հետևաբար, ցանկացած պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում է իրավիճակից օգուտներ քաղելու համար: «Բացի այդ՝ չմոռանանք, որ մայիսը հայերի համար եղել է հաղթանակների ամիս, իսկ Ադրբեջանի ընկալումներով՝ ինչ-որ չափով պարտությունների: Գալիս է մայիսի 28-ը, երբ Ադրբեջանն աշխարհին փորձում է ցույց տալ, թե 100 տարեկան է։ Մենք օրացույցում ունենք օրեր, որոնց ժամանակ Ադրբեջանն այսպես թե այնպես իր ակտիվությունը ցուցաբերում է: Պատկերացրեք, որ կա որոշակիորեն լարված իրավիճակ կամ Հայաստանի իմիջը բարձրացել է այս տրանսֆորմացիոն իրավիճակում, թշնամին փորձելու է օգտվել ստեղծված վիճակից»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:

 

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել