Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խառը վիճակից ուզում են օգտվել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի դիտարկմամբ, այս խառը ժամանակներում ակտիվացել են նաև դրսից սնվող աղանդավորական, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին սատարող կազմակերպությունները: Եվ այս ամենը կարող է վարկաբեկիչ ազդեցություն ունենալ ժողովրդական շարժման և թավշյա հեղափոխության ինչպես հաղթանակի, այնպես էլ իմիջի վրա:

«Այս իրավիճակից կարող են օգտվել նաև նախկին իշխանությունները: Օգտագործելով այս փաստերը՝ նրանք կարող են սև PR սկսել շարժման դեմ, որի ծիլերն արդեն երևում են: Եվ որոշ կառույցներ, որոնք նախկինում ապագա չունեին, հիմա փորձում են հեղափոխության անվան տակ ոչ թե շարժմանն օժանդակել, այլ իրենց հարցերը լուծել»,- ասաց Ա. Ամարյանը:

Ըստ նրա, բավականին ակտիվացել են նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Բայց վտանգավորն այն է, որ այս ամենի մասին գիտեն նախկին իշխանությունները և առիթը բաց չեն թողնի նոր իշխանությունների դեմ ուղղված հակաքայլեր իրականացնելու համար:

«Այս ամենը գիտակցելով՝ ներկա կառավարությունը պետք է մաքրի իր շարքերը, որպեսզի այս ամենը շարժումը վարկաբեկելու հիմք չտա: Ինչ վերաբերում է աղանդավորներին, սկսվել է հակաեկեղեցական գործունեություն, այն ենթատեքստով, որ Վեհափառն իր տեղում չէ: Այսինքն, այն բոլոր կառույցները, որոնք դրսից ֆինանսավորվելով հակապետական գործունեություն էին ծավալում, ակտիվացել են»,- ասաց Ա.Ամարյանը:

Թացը չորից տարբերելն, ըստ կազմակերպության ղեկավարի, ոչ թե ժողովրդի խնդիրն է, այլ՝ ազգային անվտանգության և կառավարության: Այս երկու ուղղություններով էլ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, որպեսզի հենց իրենք չընկնեն նշված երկու ուղղություններով ակտիվացած ալիքների հարվածների տակ: Նա հասարակությանը խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում և համացանցում տարածվող վարկաբեկիչ նյութերը ոչ թե կուրորեն տարածել, այլ հակապետական ցանկացած երևույթ նկատելիս հակահարված տալ: «Պետք է խմբեր ստեղծել, որպեսզի սոցիալական ցանցերում և ընդհանրապես համացանցում հայտնված ցանկացած նման դրսևորում չեզոքացվի: Դրա համար երիտասարդների մի առողջ խումբ է հարկավոր ձևավորել: Կոմպրոմատների պատերազմներ միշտ էլ եղել են, կան ու կլինեն, բայց եթե հիմա այդ ամենը չչեզոքացվի, ապա հեղափոխության առիթն օգտագործելը կարող է շատ կեղտոտ խաղի վերածվել»,- ասաց Ա.Ամարյանը:

Արմինե Գրիգորյան

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն Մելիքյան