Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2017 թ․ որդեգրվել է 40 երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017թ. ՀՀ-ում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական (2-ը` ք. Երևանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (1-ական` ք.Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում): Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից։

Մանկատների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 20 հազար 541,3 քառ. մ, որի 77.8%-ը՝ 15 հազար 972,4 քառ. մետր, բաժին է ընկել պետական մանկատներին: Մանկատներն ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է 7 հազար 973,6 քառ. մետր, որի 79%-ը՝ 6 հազար 298 քառ. մետր, բաժին է ընկել պետական մանկատներին:

Մանկատների շենքերից 6-ը եղել են տիպային, իսկ երկուսը՝ տիպային, հարմարեցվածներն ու տիպայինից չորսը եղել են պետական։

Մանկատներից հինգի շենքային պայմանները համարվում են բավարար, երկուսում պահանջվում է ընթացիկ, իսկ մեկում՝ հիմնական վերանորոգում։ Ջրամատակարարումը այս հաստատությունների մեծ մասում խնդիր չունի, 7-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ մեկում այն գործում է ըստ ժամանակացույցի։ Ջերմակատարարումը ի տարբերություն ջրամատակարարման դեռևս բացեր ունի։ Մասնավորապես մանկատներից 2-ում է միայն գործում կենտրոնացված ջերմատակարարում, հինգում այն անհատական է, իսկ մեկում էլ նշված է պարզապես այլ։ Հստակ նշված չէ, թե այդ շենքում ինչպես է կատարվում տաքացումը ձմռան ամիսներին։

Նշված ութ մանկատները միասին վերցրած ունեն 62 առանձնասենյակ, 73 խաղասենյակ, 32 հյուրասենյակ, 160 ննջասենյակ, 6 սպորտդահլիճ, 67 հարդասենյակ, 14 ճաշարան, 13 բուժսենյակ, 5 մեկուսարան, 6 գրադարան, 5 արհեստանոց և այլն։

Պետական և ոչ պետական մանկատների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 735 և 223 երեխայի համար:

Երեխաների թվաքանակը մանկատներում 2017թ․ սկզբին կազմել է 811 երեխա, որից 367 եղել են աղջիկներ։ Սրանից մինչև մեկ տարեկան երեխաների թիվը կազմել է 24, 1-6 տարեկանների թիվը կազմել է 178, 7-9 տարեկաններինը՝ 159, 10-15 տարեկաններինը՝ 215 և 16-18 տարեկաններինը՝ 235։ Նշված 811 մանկատան սաներից նախորդ տարի դրանք լքել են 171-ը, որից 45-ը վերադարձել են հարազատների մոտ, 21-ը տեղափոխվել են այլ մանկատներ, 20-ը տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ տեղափոխվածներ են, 40-ը որդեգրվել են, 12-ը՝ մահացել։

Նախորդ տարի մանկատների ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 2 միլիարդ 634 միլիոն 644 հազար դրամ, որից 1 միլիարդ 905 միլիոն 694 հազար դրամը բյուջեից է, 37 միլիոն 591 հազար դրամը նվիրատվություններ են։ Մանկատների ֆինանսական ծախսերը կազմել են 2 միլիարդ 646 միլիոն 985 հազար դրամ, որից 568 միլիոն 541 հազար դրամը նյութական ծախսեր են, 189 միլիոն 311 հազար դրամը ոչ նյութական ծառայությունների վճարումներ։ 6 միլիոն 170 հազար դրամը գործուղման ծախսեր են, 1 միլիարդ 812 միլիոն 824 հազար դրամը աշխատավարձերն են եղել, իսկ 53 միլիոն 597 հազար դրամը՝ հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

 

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով