Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր նախագիծ` Արփայի վրա ՓՀԷԿ կառուցելու մասին. Բնապահպանական խնդիրներ այլևս չկա՞ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է «Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա «ՋերմուկՀիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 

Ինչպես հայտնի է՝ Արփա գետը հայաստանյան ամենածանրաբեռնված գետերից մեկն է իր վրա կառուցված ՓՀԷԿ-երի քանակով՝ Որոտանից և Եղեգիսից հետո: Հստակ ասել, թե որքան ՓՀԷԿ կա այս գետի վրա, չենք կարող: Իհարկե ոչ բոլորն են գործում, բայց դրանք կամ կառուցման փուլում են, կամ էլ կառուցված են, սակայն դեռևս շահագործման չեն ենթարկվում:

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից։ Այն թափվում է Արաքսի մեջ Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Գետի երկարությունը 126 կմ է, որից 90 կմ-ը մեր երկրի տարածքում է հոսում:

Էկոլուրի տվյալներով՝ Արփա գետի վրա են կառուցված «ԱՐԵՆԻ ՀԷԿ»-ը՝ «ԱՐԵՆԻ ՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը 430,0մ է, «Ջերմուկ ՀԷԿ-2»-ը «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը 3484,0մ է, «Արփա» ՓՀԷԿ-ը «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից, որի դերիվացիայի երկարությունը    3150 մետր է:

Արփայի վրա է կառուցվում նաև «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊԸ-ն, դերիվացիայի երկարությունը՝ 2357 մետր։ Այս ՓՀԷԿ-երը գետը իրենց խողովակների մեջ են վերցնում 13111 մ երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 10,40%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա նորմայի սահմանում է:

Այլ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ այս գետի վրա են կառուցվում կամ կառուցվել նաև «Արփա-2», «Արփա-3» և «Կեչուտ-1» ՓՀԷԿ-երը:

Հետաքրքիր է նաև, որ նախորդ տարի այս օրերին ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը մերժել էր Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը։ Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա արդեն իսկ գործում է երեք ՀԷԿ, իսկ ևս երեքն էլ կառուցման փուլում են, և այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել։ Այն ժամանակ խոսվում էր, թե մերժման պատճառն ընտրություններն են:

Այսօր արդեն ընտրություններ չկան, և Արփա գետի վրա ևս մեկ ՓՀԷԿ կառուցելու նախագիծ է մշակվում: Հետաքրքիր է՝ նախարարն այս անգամ էլ կմերժի նույն պատճառաբանությունը բերելով, թե՞...:

Ամեն դեպքում, կարծում ենք, որ այս մեկ տարվա ընթացքում շահագործվող ՓՀԷԿ-երի թիվը չի նվազել, գուցեև արդեն ավելացել է, և կասկած անգամ չի կարող լինել, որ այս մեկի կառուցումն էլ կարող է բնապահպանական խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Սակայն ինչպես կվարվեն նախարարությունում, հայտնի չէ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր Կամենդատյան