Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նազելի Կարապետյան. «Թարգմանչական արվեստում մրցակցություն չի կարող լինել»

ՄՇԱԿՈՒՅԹ

Թարգմանչուհի Նազելի Կարապետյանը մինչև իր առաջին գիրքը թարգմանելը թեև զբաղվել է թարգմանություններով, սակայն հասկացել է, որ թարգմանչական արվեստում հաստատուն տեղ զբաղեցնելու համար կարևոր է գիրք թարգմանելը:

«Չէի ասի, թե թարգմանչության առումով հայերենը բարդ լեզու է: Ընդհակառակը, մեր մայրենի լեզուն ունի մի մեծ դրական կողմ՝ ազատ շարադասությունը: Այն թույլ է տալիս բառերը ազատորեն տեղափոխել, որը մեծ առավելություն է, ինչը դժվար է ասել, օրինակ՝ անգլերեն լեզվի մասին: Անգլերենում շարադասությունը ֆիքսված է և եթե մի բառի տեղը խախտվում է, նախադասությունը լիովին «փչանում» է»,- past.am-ին ասաց Ն. Կարապետյանը:

Թարգմանչական արվեստում կարևոր է նաև պահպանել լեզվամտածողությունը, ասում է նա, ինչը նույնպես բավականին ջանք է պահանջում թարգմանչից: Թարգմանության բարձր որակը, ըստ մասնագետի, նաև պայմանավորված է ստեղծագործության հիմնական լեզվի պարզությունից ու մատչելիությունից, ինչը հնարավորություն է տալիս այլ կարևորագույն հարցեր նույնպես «տեղափոխել»:

«Թարգմանությունը միայն բառեր թարգմանելը չէ: Պետք է կարողանալ «թարգմանել» նաև արագությունը, ռիթմը, ոճը: Այսինքն, տարբեր գործոններ կան, որոնք միասին տեղափոխելով դեպի թարգմանվող լեզու, ստեղծագործությունը մոտեցնում են բնագրին: Թարգմանությունը հեշտ գործ չէ և հարկավոր է անընդհատ սովորել»,- ասաց Ն. Կարապետյանը:

Նրա կարծիքով Հայաստանում թարգմանչական արվեստում մրցակցություն չկա: Ընդհակառակը, ինչքան շատ լինեն թարգմանիչները, այնքան շատ գրականություն հնարավոր կլինի ներկայացնել և՛հայ, և՛ օտարազգի ընթերցողներին:

«Մենք ունենք թե՛շատ լավ գրականություն, թե մեծ ներուժ, որը ցավոք չենք օգտագործում: Ունենք մեծ սփյուռք, մարդիկ, ովքեր մի քանի լեզուների են տիրապետում, և ինչու այդ ներուժը չենք կարողանում օգտագործել և հայ գրականությունը թարգմանել ու մատուցել օտարազգի ընթերցողներին: Պետք է մտածել ոչ միայն անգլերենով, այլև շատ այլ լեզուներով թարգմանելու մասին: Ուստի ես թարգմանչական արվեստում մրցակցություն ընդհանրապես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես ցանկանում եմ, որ թարգմանչական արվեստը Հայաստանում ավելի զարգանա և ավելի շատ թարգմանիչներ ներգրավված լինեն այս գործում»,- ասաց Ն. Կարապետյանը:

Նա նաև հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների և բալլադների ընտրանին, որը շուտով կտպագրվի ու կհանձնվի ընթերցողի դատին:

«Հաճելի է, երբ ոչ միայն ներշնչվում ես Թումանյանի նման գրողի գործերով, այլև թարգմանում  ես դրանք: Հեղինակի գործերով ներշնչվելու պարագայում ավելի է հեշտանում աշխատանքը: Ես չեմ վախենում նաև քննադատվելուց, քանի որ իմ կարծիքով սիրով արված գործը սովորաբար կատարելությամբ է իրականացվում: Թումանյանի գործերի թարգմանությունները ընթերցել են նաև մասնագետները և դրական են արտահայտվել: Ես դրանից շատ եմ ոգեշնչվել և վստահ եմ, որ այն նաև դուր կգա անգլախոս ընթերցողին»,- ասաց Ն. Կարապետյանը:


Արմինե Գրիգորյան  

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց