Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի Կառավարությունը ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու համար, ինչն ուղղակի ազդեցություն կունենա տնտեսական աճի ցուցանիշների վրա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Հարկավոր է բարելավել ներդրումային միջավայրը, անել այնպես, որ մեր երկրում ներդրումներն ավելի շատ լինեն, ինչն ուղղակի ազդեցություն  կունենա տնտեսական աճի ցուցանիշների վրա: Այս առումով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա և հարկավոր է դրանք վերացնել: Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ ջանքեր գործադրում է»,-  նշեց նախարարը:

Դիտարկմանը, թե շատ միջազգային կազմակերպություններ Հայաստանում արտաքին ներդրումների նվազման գլխավոր պատճառ նշում են կոռուպցիան և ոչ հավասար մրցակցային պայմանները, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ միայն կոռուպցիան, նաև շատ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են: Մենք այսօր պատերազմող երկիր ենք, ունենք օրենսդրական բացեր: Այո, իհարկե, նաև կոռուպցիան, սակայն դուք պետք է նաև նկատեք, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք որոշակի փոփոխություններ ունենք»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչի՞ է հասել կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում, Խաչատրյանն ընդգծեց, որ իրենք անընդհատ մոնիթորինգի տակ են պահում, թե օրինակ ինչ հաջողությունների են հասել հարկային համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում: «Հիմա եթե դուք տեսնում եք, մենք փոփոխություններ ենք անում հարկային և մաքսային օրենքներում, որպեսզի ամեն ինչ կախված լինի ոչ թե անձերից, այլ մեխանիզմներից: Մենք միասնական հաշվի գաղափարն ենք մտցնում, ինչը նշանակում է, որ մենք ընդհանրապես բացառում ենք հարկային մարմնի աշխատողների և տնտեսվարողների հարաբերությունները : Այսինքն, պետք է մշակել քայլերի շրջանակ, որպեսզի ամեն ինչ կախված լինի ոչ թե անձերից, այլ մեխանիզմներից»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծում ներառված ցուցանիշներին արտաքին պարտքի ավելացման վերաբերյալ՝ Գագիկ Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգմանքի վրա, որ բյուջեի նախագծով նախատեսվում է տնտեսական աճի ցուցանիշի նվազում, իսկ Հայաստանի բյուջետային ծախսերի մեծ մասը գնում է սոցիալական ծրագրերի վրա, որոնք չի կարելի կանգնցնել: «Սոցիալական ծախսերից հետ գնալը դժվար և անցանկալի գործ է: Դրա համար պետք է մտածել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրների հաշվին այդ ծրագրերը շարունակելու մասին»,- ընդգծեց նախարարը:

 

Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԲրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն