Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Աշոտյանը Հոլոքոստին առնչվող բաց դաս անցկացրեց թիվ 195 ավագ դպրոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատմության դասերը սերտելով կարող ենք կանխել անցյալի ուրվականների վերադարձը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ցեղասպանություններին: Երևանի թիվ 195 ավագ դպրոցում նախարարը բաց դաս վարեց և 12-րդ դասարանի աշակերտներին պատմեց Հոլոքոստի մասին:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր ազդaրարել` իրականացնելու մեր հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում: Այսօր մենք շարունակում ենք միջոցառումները: Այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին: Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր»,-  նշեց Արմեն Աշոտյան ը:

Նախարարի խոսքով` թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ ցեղասպանությունների մասին:

«Ես ընտրել եմ Հոլոքոստը, բայց մենք դպրոցներում խոսելու ենք նաև այլ ցեղասպանություններից: Այն մի կողմից ամենաուսումնասիրված ոճիրն է Հայոց ցեղասպանության հետ, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել և' զուգահետները, և' տարբերությունները: Կարևոր է նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան  ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները»,-շեշտեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը:

«Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել»,-նշեց նա:

«Բաց դասեր առաջին անգամ չեմ իրականացնում, այս վեց տարիների ընթացքում տարբեր թեմաներով հանդիպումներ եղել են: Ես ուզում եմ, որ երեխաները գնան տուն և այս հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն: Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները տալու մեջ: Պատմության դասերը սերտելով` կարող ենք կանխել անցյալի ուրվականների վերադարձը»,-ընդգծեց Աշոտյանը:

Նախարարը ինտերակտիվ կերպով վարեց դասը` դասապրոցեսի մեջ ներգրավելով նաև աշակերտներին, հարցեր տալով նրանց և դասի ավարտին պատասխանեց թեմային առնչվող հարցերի:

Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Կառավարության աջակցությունը՝ միրգ վաճառողներին․ ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դ․Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Նոր տեղեկություն՝ գազի գնի վերաբերյալԱշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրԿոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ) Գիշերը Կրասնոդարում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ի վերջո, տեխնիկական սխալ էր, թե՞ վրիպակ․ իմացիր ավելինUcom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով ԵՄ-ում դիտարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. FT Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելnւ հնարավորությունը. Փիթ Հեգսեթ Հռոմի պապը ներկա է գտնվել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի բացման հանդիսավոր արարողությանը Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԻնքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ռուսաստանը պատժում է հայ ժողովրդին․ ո՞րն է իրական պատճառըՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»Ինչ կտա մանդատներից հրաժարվելը և ինչ կկորցնի ընդդիմությունըՀասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում․ Աբրահամյան Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել Ռուսաստանի շահերի դեմ «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ