Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունները շարունակում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետին այս անգամ ներկայացվել են Հանրակրթության և Մշակույթի վարչությունների, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախորդ տարվա հաշվետվություններն ու 2018թ. անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ համայնքային ենթակայության 160 մանկապարտեզներում 2017թ. ընթացքում ապահովվել է շուրջ 30300 երեխայի անվճար կրթությունը, այդ թվում նաև 189 երեխայի ներառական կրթությունը: Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ, նախակրթարաններին տրամադրվել է 12340 կտոր նոր գույք: Մանկապարտեզն ավարտող շուրջ 10000 երեխաներ էլ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: 
Մշակույթի ոլորտում կատարված աշխատանքների մասով էլ մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված համայնքային ենթակայության բոլոր մշակութային օջախներում, ուր հաճախում է 17190 երեխա: Ծրագրերը շարունակական են գրադարանային ֆոնդի համալրման ու մշակութային օջախներին երաժշտական նոր գործիքների տրամադրման ուղղությամբ: 
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նշել է, որ ամենօրյա աշխատանքներ են տարվել տնայցերի կազմակերպման, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների վերահսկման և մի շարք այլ ուղղություններով: Խորհրդակցության շրջանակում պատասխանատուները համառոտ ներկայացրել են նաև 2018թ. անելիքներն ու առաջնահերթությունները:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դիտարկումներն է ներկայացրել վերոնշյալ ոլորտներում իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ: Սա այն ոլորտն է, որը գործ ունի մանուկների և դեռահասների հետ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Պետք է շարունակական աշխատանքներ տարվեն նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 21-ին Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար Ղումաշյան