Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում․ ահազանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արմաշի լճերում թռչունների անկանոն որս է կատարվում․ past.am-ի հետ զրույցում հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը մի քանի օր առաջ է լճերի շրջական գյուղերի բնակիչներից նման ահազանգ ստացել:

«Գյուղացիները ժամանակ առ ժամանակ մեզ լուսանկարներ են ուղարկում: Նրանք են ականտես լինում այդ որսին և մեզ հայտնում, որ թռչունների քանակը գնալով պակասում է»,- ասաց նա:

Բնապահպանները, սակայն ուսումնասիրություն կատարելու նպատակով Արմաշի լճերին մոտ գնալ չեն կարող: Այն մասնավոր տարածք է: Այնտեղ մտնելու համար թույլատրություն է պետք, որի համար էլ բազմիցս դիմել են պատկան մարմիններին:

 «Դրա համար մենք դեռ 2007-2008 թվականներից դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի կարողանանք ուսումնասիրություն կատարել, պարզել իրավիճակը և թույլ չտալ, որ թռչնատեսակները վերանան»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Արմաշի լճերի տարածքում 150 տեսակի թռչուններ կան, որոնցից 30-ը գրանցված են ոչ միայն ՀՀ, այլև միջազգային Կարմիր գրքերում: Սիլվա Ադամյանի խոսքով՝ լճերի կենսաբազմազանությունը վտանգված է:

«Լճերի տերերը գտնում են, որ իրենց այլևս ձեռտու չէ այդտեղ ձկներ պահելը և լճերը ցամաքեցնում են: Դա վնաս է հասցնում թռչուններին: Սեփականատերն է լճի ճակատագիրը որոշում: Մենք հաճախ ենք այս ամենի մասին հայտնում բնապահպանության նախարարությանը»,- նշեց նա:

Լճերում տեղի ունեցող հերթական անկառավարելի որսի վերաբերյալ ստացած ահազանգերը բնապահպանները ներկայացրել են նախարար Արծվիկ Մինասյանին:

 «Միանալով տեղի բնակչության անհանգստություններին՝ խնդրում ենք նախարարությանը, օգտագործելով իր իրավասությունները, անցկացնել ստուգումներ, պարզել և վերահսկել իրավիճակը»,- նախարարին ուղղված պահանջը փոխանցեց բնապահպանը:

 Նամակի պատասխանին են սպասում: Այսպիսի գրություններ հաճախ են հասցեագրել բնապահպանական գերատեսչությանը: Բնապահպանների պահանջը միշտ ականջի հետև են գցել:

 «Երևի տարածքը մասնավոր է, այդ իսկ պատճառով այնտեղ որևէ աշխատանք տանելը շատ բարդ է: Դրա համար էլ պատասխան չեն տալիս, բայց մենք լուրջ խնդիր ունենք: Այդ թռչունները Արմաշի լճեր են վերադարձել, եթե այդտեղ էլ խնդիրներ ունենանք՝ անկանոն որսագողությունը շարունակվի, ինչպես նաև ջրային տարածքները վերանան, մենք կկորցնենք այդ թռչնատեսակները: Իրականում, սա շատ լուրջ խնդիր է, կենսաբազմազանությունը վտանգի տակ է: Քայլեր պետք է ձեռնարկել»,- եզրափակեց նա:

 

 

 

 

 

Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով