Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ աստղագիտությունն անդառնալի կորուստ կրեց 

2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Էդուարդ Խաչիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին`ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (հասցե` Ֆուչիկի 27/34), հուղարկավորման արարողությունը` փետրվարի  9-ին` ժամը 13.00-ին, նույն հասցեից:

Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով:

Ակադեմիկոս Խաչիկյանն այն եզակի աստղագետներից էր, ով հնարավորություն է ունեցել իր ուսումնասիրություններն իրականացնել ԱՄՆ-ի (Պալոմար, Քիթ Փիք, Լիք, Մաքդոնալդ), Ռուսաստանի (Հատուկ աստղադիտարան) և Գերմանիայի (Տաուտենբուրգ) ամենամեծ աստղադիտակներով։ Էդուարդ Խաչիկյանի աշխատանքները վերաբերում են գազափոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և Մարգարյանի գալակտիկաներին։ Նա տպագրել է 160-ից ավելի գիտական հոդված և ակնարկ։

Էդուարդ Խաչիկյանը մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ ութ հոգի պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն, մեկը` դոկտորական:

Էդուարդ Խաչիկյանը ծնվել է 1928թ-ի դեկտեմբերի 16-ին` Երևանում։ 1951թ-ին ավարտել է ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժինը։ 1952-1955թթ-ին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1996թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Էդուարդ Խաչիկյանը 1955թ-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում:   1960-1969թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970թ-ից՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչ, 1980-1985թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Խաչիկյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն էր 1988-1993թթ-ին և  1999-2003թթ-ին։ 1991-1994թթ-ին նախագահել է Միջազգային աստղագիտական միության թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովը։ Եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ: Կյանքի վերջին տարիներին Էդուարդ Խաչիկյանը Վիկտոր համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գլխավոր գիտաշխատողն էր և գիտական խորհրդատուն:

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերության, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը և Past. am լրատվականի ողջ անձնակազմը ցավակցում է Էդուարդ Խաչիկյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Էդուարդ Խաչիկյանի հիշատակը միշտ վառ կմնա  գիտության պատմության մեջ:

2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան