Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հումանիստական աղմուկ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հանրապետական կուսակցության այս անդամը՝ Հակոբ Հակոբյանը, հազիվ մի ճիշտ բան ասաց: Բայց ասաց ու կրակն ընկավ:

Ընդամենն անկեղծ եղավ, ասաց այն, ինչ կա իրականում: Ասաց, որ մեր երկրում աղքատն այնքան աղքատ է, որ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներից է զրկված:

Հիմա ո՞վ չգիտի այս մասին, չգիտի՞, որ դա հենց այդպես է: Ի՞նչ է՝ մեր երկրում սոցիալական երաշխիքների ինստիտո՞ւտն է գործում, որ գործազուրկ կամ նվազ եկամուտներ ունեցող մարդն օգտվի դրանցից: Չգիտի՞, որ մարդը չի ստանում այնքան նպաստ կամ կենսաթոշակ, կամ հաշմանդամության թոշակ, որ անհրաժեշտ սպառողական զամբյուղից օգտվի: Այս ամենն ակնհայտ է բոլորիս:

Եվ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն այս մասին ասաց: Համարյա նույն բանն է, ինչ երեխան ասում է՝ թագավորը մերկ է: Մե՛րկ է, բա ի՞նչ է մեր պարագայում:

Ավելին. երկարամյա և փորձառու քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանն էլ փորձեց գործընկերոջը պաշտպանել ու ինքն էլ հայտնվեց հարվածների տակ: Բայց այս մարդն էլ ընդամենն ասաց, որ մեր երկրում աղքատ մարդը կարտոֆիլից բացի, այլ բան չունի ուտելու:

Իսկ աղքատ է մեր երկրում, ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն երրորդ մարդը: Իսկ ըստ «ժողովրդի» վիճակագրության, ամեն երկրորդ մարդը:

Հիմա իշխող կուսակցության այս ներկայացուցիչները կամ որ նույնն է՝ պետական բարձր դիրքեր զբաղեցնող այս պաշտոնյաներն իրենք իրենց բերանով խոստովանում են այն իրավիճակի մասին, ինչն առկա է երկրում: Վա՞տ են անում:

Կեղծեի՞ն, սուտ տվյալնե՞ր ներկայացնեին, սուտ թվերի՞ց խոսեին: Գունազարդեի՞ն մեր կյանքն ու ասեին, որ մեր երկրի աղքատը, չնայած գրանցված է պետական մատյաններում որպես աղքատ, բայց իրականում հացին կարոտ չէ և լավ էլ սնվո՞ւմ է, սնվում է անհրաժեշտով, որն ապահովում է մարդու կենսագործունեությո՞ւնը:

Բայց այդպես չէ, չէ՞. մեր աղքատը կարիքավոր է, հլա կարիքավորից մի բան էլ այն կողմ է: Ճշմարտության համար մարդուն դատում ե՞ն:

Դեռ արհեստակցական կազմակերպությունների մի միության նախագահ էլ առաջարկում է այս մարդուն՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանին զրկել ամանորի պարգևավճարից:

Նախ՝ հաստատ մեր Հակոբ Հակոբյանն այդ պարգևավճարի հույսին չէ, որ իր և իր ընտանիքի նոր տարին անի: Մյուս կողմից էլ ինչ՞ու պատժել նրան: Պատժել, որ մարդը ճի՞շտն է ասել:

Իսկ մենք մեր ծնված օրից լսում ենք իմաստությունը՝ ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան՝ քաղցր սուտը:

Մի խոսքով, աղմուկը, որ բարձրացավ այս խոսքի վրա, նման է, մեղմ ասած, այն բանին, որ ողջ հասարակությունն ապրի գունավոր ակնոցներ դրած: Իսկ ավելի կոպիտ՝ նման է ֆանտազիաների, որի մեջ մարդը կամա–ակամա կարող է ընկնել: Ու խոսել բաներից, որոնք ընդամենն իր ցանկությունն են. ո՛չ ավելին: Ու ողջամիտ մարդն այսպիսիների հետ գլուխ չունի. ձեռքը թափ է տալիս ու աշխատում է ինչքան հնարավոր է՝ հեռու մնալ:

Հիմա հումանիստական այս աղմուկը բարձրացնողներին ուզում եմ հարցնել՝ աչքներս փակենք ու խոսքերո՞վ կերակրենք մեր աղքատ հայրենակիցներին: Նրանց ներշնչենք, որ իրենք ապրում են այնպես, ինչպես կարող է ապրել ցանկացած մարդ, ով գտնվում է պաշտպանված հասարակության մեջ և օգտվում է գոնե նվազագույնից, որն անհրաժեշտ է մարդ կոչվածի՞ն:

Եվ դրանից նրա կյանքը կլավանա՞: Ձեր այս խոսքերով նա և իր երեխան երեկոյան կուշտ փորո՞վ գլուխը կդնեն բարձին: Մեծ հաշվով դա ի՞նչ կտա նրան:

Եվ եթե հասարակության մեջ պրոբլեմ կա, ապա այդ պրոբլեմին նայելու դիտակետը բոլորովին այլ հարթության վրա պետք է փնտրել, այլ տեղից պետք է մոտենալ հարցին:

Թե չէ՝ Հակոբ Հակոբյանն այ՛ս ասաց ու Խոսրով Հարությունյանն էլ այս հավելեց…

Հետո՞…

 

Գոհար Սարդարյան

 

Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկա