Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաջորդ վարչապետի շուրջ քննարկումները ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարի մասին էին. «Հայկական ժամանակ».

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախա­գահ, «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը չի բացառել, որ 2018-ին «Ելքը» վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ձեր այլընտրանքային թեկնածուն ունե­նաք, և ո՞վ կլինի, Մարուքյանը պատասխանել է. «Կար­ծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննար­կենք: Կարծում եմ նաև, որ չի բացառվում, որ մենք այ­լընտրանքային թեկնածու ունենանք»:

Մինչև այժմ տպավորություն էր, որ Հայաստանի քա­ղաքական ուժերը խորհրդարանական և արտախորհրդարանական, ամբողջովին համակերպվել են այն հե­ռանկարի հետ, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին լրանալուց հետո Հայաս­տանի քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ փոխել:

Այսպիսի տպավորություն էր ստեղծվում հատկապես քա­ղաքական գործիչների այն հարցազրույցներից, որտեղ նրանք առանձնահատուկ շեշտում էին, որ անցած խորհր­դարանական ընտրություններով որոշված է, թե որ կու­սակցությունը պետք է կառավարի խորհրդարանական մոդելի անցած Հայաստանի Հանրապետությունը, ուստի հենց այդ կուսակցությունն էլ 2018-ի ապրիլին կառաջադրի և կանցկացնի վարչապետի իր թեկնածուին: Խոսքը, բնականաբար, ՀՀԿ-ի և ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին է: Մինչև երեկ հաջորդ վարչապետի շուրջ բոլոր քննարկումները վերաբերում էին ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարին՝ մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումներին:

Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում նաև, որ այս պայքարի մեջ է տեղավորվել նաև Հայ հեղափո­խական դաշնակցությունը, որի առանցքային ներկայա­ցուցիչները մեկ օրվա մեջ սկսեցին կտրուկ պաշտպանել վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը, և հակա­ռակը՝ խոցել Սերժ Սարգսյանին:

Թեպետ, ՀՅԴ-ն դեռ հոկ­տեմբերի վերջին Բյուրոյի և ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստի արդյունքներով ընդունված հայտարարությամբ նախազգուշացրել էր կոալիցիոն գործընկերոջը, որ առա­ջիկա քաղաքական գործընթացներում առաջնորդվելու է նախաձեռնողականության և ինքնուրույնության գործելակերպով: Սակայն այս հայտարարությունից հետո տե­սանելի ոչ մի քայլի կուսակցությունը չէր դիմել, մինչև որ «Գելափ»-ը չհայտարարեց Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին:

Սա առիթ եղավ, որպեսզի ՀՅԴ-ն գործի մեջ ցույց տա իր վճռականությունն ու ինքնուրույ­նությունը, ինչն արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանին «պաշտպանելով»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկա