Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչև 30 տարեկան մայրերը կարող են 6 ամիս ուսուցում ստանալ գործատուի մոտ և ստանալ նվազագույն աշխատավարձ. պաշտոնյա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագիր է իրականացվելու, որի նպատակն է անմրցունակ, մասնագիտություն չունեցող մայրերը  ստանան մասնագիտական ուսուցում գործատուի մոտ: 

Նա ներկայացրեց, որ ծրագիրը նախատեսված է մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերի համար` մինչև 6 ամիս: Նա նշեց, որ կան սահմանված առաջնահերթություններ նրանց համար, ովքեր երեք և ավելի երեխա ունեն, համարվում են միայնակ մայր, ընտանիքը ստանում է սոցիալական նպաստ:

«Այս առաջնահերթությունների պարագայում ընտրվում է շահառու և նրա,  գործատուի, զբաղվածության գործակալության միջև կնքվում է պայմանագիր, որով շահառուն գործատուի մոտ անցնում է մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս»,-ասաց նա և նշեց, որ ծրագրից օգտվելու համար երիտասարդ մայրը  պետք է դիմի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ, որպեսզի հաշվառվի որպես գործազուրկ:

«Այսինքն՝ այդ ամբողջ վեց ամիսների ընթացքում, եթե շահառուն գտնվելու է գործատուի մոտ, պետական բյուջեից ստանալու է նվազագույն աշխատավարձ, իսկ գործատուն ստանալու է հարկերի մասով փոխհատուցում, որպեսզի վճարի շահառուի եկամտահարկը»,– ասաց նա: 

Բացի այդ, ըստ Ժորա Սարգսյանի, նաև վճարվելու է գործատուի այն աշխատողը, որն օգնում է այդ շահառուին, որ այդ մասնագիտական ուսուցումը ստանա և ստանալու է իր նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի քսան տոկոսի չափով հավելում, նաև 30 հազար դրամ միանվագ գումար է վճարվելու գործատուին մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող ծախսեր հոգալու նպատակով»,- ասաց նա: 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք 6 ամիս հետո գործատուն պարտավորություն է ունենալու շահառուին աշխատանքի վերցնել, Ժորա Սարգսյանն ասաց, որ ծրագիրն իրականացնելու համար ընտրելու են այն գործատուին, ով ունի թափուր աշխատատեղ: 

Նա նշեց, որ եթե նույնիսկ գործատուն հետագայում չապահովեց շահառուին աշխատանքով, ապա վեց ամիս շարունակ մասնագիտական ուսուցման արդյունքում շահառուն փորձ է ձեռք բերում և կարող է այլ գործատուների մոտ աշխատանքի ընդունվել: Վարչության պետը նշեց, որ ծրագիրը կիրականացվի 2018 թվականից,  իսկ ֆինանսավորումը պայմանավորված է շահառուների թվաքանակով:

 

Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին