Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


1800 բնակիչ ունեցող համայնքը զրկված է գազից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Բուժական համայնքում գազ չկա: Խորհրդային տարիներին համայնքը գազաֆիկացնելու ծրագրի գործնական քայլերը արդեն մեկնարկել էին, խողովակները գրեթե մոտեցրել էին բնակելի տներին, բայց միության փլուզումից հետո ծրագիրն անավարտ, իսկ գյուղն առանց գազի է մնացել մինչ օրս: Կապույտ վառելիքից այստեղ շուրջ 1800 բնակիչ է զրկված: Գյուղացիների միակ վառելիքը փայտն ու աթարն են:

«Ով ինչ ունի, նա վառելու է: Մեկն՝ աթար, մյուսը՝ բակի ծառերը: Մյուսները՝ շիշ, ցելոֆան, հին շոր, կոշիկ։ Վառելիքի գներն այնքան են թանկացրել, որ մարդ վախենում է կրակ վառի։ Ցուրտ տներում նստելու ենք՝ ի՞նչ անենք, ինչքան կդիմանանք, կդիմանանք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին նրանք:

Գյուղացիները մտավախություն ունեն, որ հավաքած վառելափայտը դժվար մինչև գարուն բավականացնի: Այստեղ տարվա 7 ամիսներին երդիկներից ծուխ է դուրս գալիս: Ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա գտնվող համայնքում ձմեռը երկարատև է և խստաշունչ: Բուժականցիները նեղսրտում են, որ հարևան գյուղում կապույտ վառելիք կա, իսկ իրենք անտեսված են: Ստիպված են բալոնները գազով լիցքավորել և տուն հասցնել:

«Մեր տեղն իմացող չկա: Ոչ ոք էս գյուղին չի նայում: Գոնե գազը կարող էինք կենցաղում օգտագործել: Էդ հարցում էլ ենք փայտի ու աթարի հույսին»,– նշեցին նրանք: Համայնքի ղեկավար Կարեն Գալստյանը, գազաֆիկացման մասին խոսելիս, մեր հարցին հարցով պատասխանեց: «Խի, որ հանրապետության մյուս գյուղերում գազ կա, իրենք գազո՞վ են ջեռուցում: Հիմա գազն էնքան թանկ է, որ ժողովուրդը դրանից օգտվելու հնարավորություն չունի»,– ասաց Գալստյանը:

Կոտայքի մարզպետարանը համայնքի գազաֆիկացման հարցը բարձրացրել է Կառավարությունում: Խնդրին տեղյակ են պատկան բոլոր կառույցները: «Համենայնդեպս, գազաֆիկացման ծրագիրը առկա է, սակայն ամեն ինչ կախված է «Գազպրոմ Արմենիայից», որը հայտնել է, թե ֆինանսական միջոցների առկայության դեպքում համայնքի գազի հարցը վերջապես լուծում կստանա»,– նշեց նա:

Գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում տեղացիները դժվարությամբ են ձմռան գալուն նախապատրաստվում: Անասնապահությունից և հողագործությունից բացի, բուժականցիները ապրուստ են վաստակում նաև արտագնա աշխատանքի շնորհիվ:

«Ամբողջ գյուղի 90%–ը դրսում մարդ ունի: Գյուղի հույսը դրսից ուղարկված գումարներն են: Աշխատատեղ չկա, ինչ անեն: Տուն էլ չկա, որ վարկ չունենա»,– մտահոգվեցին նրանք:

 

Մանյա Պողոսյան

Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պուշկինում 17-ամյա դեռահասի դիակի հայտնաբերման վայրիցՈւզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Իրականում ինչից է մահացել Չակ Նորիսը«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 21-ին Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ