Ներդրումները նվազել են, պատճառը ԵԱՏՄ-ն է. նախկին վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2013-ին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, ՀՀ-ում ուղիղ ներդրումները կազմում էին 597 մլն դոլար, 2014-ին ԵԱՏՄ անդամակցությունից ուղիղ մեկ տարի հետո ներդրումները կազմեցին 347 մլն դոլար, 2015-ին՝ 245 մլն, 2016-ին՝ 168 մլն դոլար:
Այս մասին, Past.am-ի փոխանցմամբ, ԱԺ-ում հրավիրված ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին լսումներին հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ մտելուց հետո կորցրել է իր գրավչությունը։
«Ներդրողներըը պետք է վստահ լինի, որ կարող են իրենց շահերը պաշտպանել: Իշխանական կուսակցությունների տեսակետով՝ դատական համակարգը բարելավվել է, և օր օրի հասնում է կատարելության։ Մյուս հանգամանքն օրենսդրական դաշտն է: 6-ամսվա ԱԺ-ում իմ աշխատանքային փորձով կարող եմ ասել, որ օրենսդրական դաշտը բարելավվում է: Կառավարությունը լավ օրենքներ է բերում, որոնք երբեմն ինձ զարմացնում են։ Այս դաշտն էլ է բարելավվում, բա ո՞րն է պատճառը, որ ներդրումները նվազում են։ Իմ կարծիքով պատճառը մեկն է՝ ԵԱՏՄ-ն է և դրամ հիմնական գործող սուբյեկտ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է»,- ասաց նախկին վարչապետը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



