Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրելու հարցին կողմ քվեարկեց ավագանու անդամների մեծամասնությունը:

Հարցը քվեարկության դնելուց առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ ինքը սոցիալական ցանցերով տեղեկատվություն-ուղերձ է տարածել, որպեսզի Վանաձորի ավագանիում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը մասնակցային կառավարման սկզբունքով մասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին: «Ես նշեմ նաև, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումը մեզ լիարժեք թույլ էր տալիս մինչև մարտի 31-ն առաջնորդվել նախկին օրենսդրությամբ, որն այժմ էլ գործում է, որովհետև Սահմանադրական դատարանը չի կարող որևէ օրենք շուրջ 6 ամիս իրավական վակուումի մեջ թողնել: Բայց մենք ճիշտ գտանք, որ ավելի լավ կլինի համագործակցության համար ևս մեկ անգամ դիմենք ավագանու մեր գործընկերներին:Մենք պատրաստ էինք կնքել համաձայնագիր այն քաղաքական ուժի հետ, որը կարձագանքեր մեր առաջարկին»,- ընդգծեց Ասլանյանը:

Նա հավելեց, որ իր և «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արձագանքի համար, որովհետև ես իմ նախորդ բոլոր հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած առողջ համագործակցության: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դրական տեղաշարժ է բերելու Վանաձորի համար»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա շեշտեց, որ իրենց ջանքերը երբեք միտված չեն եղել որևէ պաշտոն ամեն գնով պահելուն, այլ միայն Վանաձորի զարգացմանը: «Ես կարծում եմ, որ մեր հետագա համագործակցությունը նոր դրական լիցքեր կբերի: Ես և պարոն Փելեշյանը կնքել ենք համաձայնագիր, որ Վանաձոր քաղաքի ավագանու շրջանակում մենք համագործակցելու ենք: Սա երբեք չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն կուսակցական առումով: Սա քաղաքապետի և պարոն Փելեշյանի գլխավորած կառույցի միջև համագործակցության հուշագիր է, որը մենք անվերապահորեն պահելու ենք»,- մանրամասնեց Վանաձորի քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանը նաև հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը ցուցաբերել է քաղաքական մշակույթի բարձր աստիճան և համաձայնել է զիջել իր պաշտոնը` համաձայնագրի շրջանակում այդ պաշտոնում Արկադի Փելեշյանի թեկնածությունն առաջադրելու համար:

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է