Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարինե Դանիելյան. «Ինձ զարմացնում է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը էկոլոգիա առարկայի նկատմամբ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստ».am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ էկոլոգիական կրթության ընդլայնումը մեր երկրում անհրաժեշտություն է: Վերջինիս կարծիքով՝ օրենքում նաև պետք է քաղաքաշինության և տնտեսական դրույթներ ներառվեն:

«Պետք չէ էկոլոգիական ոլորտը ներառել վերջում, ամեն ինչ անել և նոր դրան անդրադառնալ: Էկոլոգիականը միշտ պետք է նախազգուշացնող լինի: Էկոլոգիան պետք է ներառված լինի բոլոր խնդիրների լուծման գործընթացներում՝ լինի տնտեսական, թե սոցիալական հարցերում, իսկ դա հենց կայուն զարգացման հայեցակարգն է: Ինձ դուր է գալիս, որ դա որոշ չափով օրենքում զետեղում են»,– նկատեց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանին զարմացնում է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը դպրոցներում էկոլոգիա առարկայի դասավանդման նկատմամբ:

Նրա խոսքով՝ իրենց ոչ մի կերպ չի հաջողվում համոզել, որ դպրոցներում էկոլոգիան պարտադիր ուսուցման առարկա լինի: Նրանք նաև առաջարկում են «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ» առարկան ներառել դասավանդվող առարկաների ցանկում:
«Մեզ կրթության ազգային ինստիտուտի հետ հաջողվել է մշակել ծրագիրը: Այն ավագ դպրոցներում որպես ֆակուլտատիվ առարկա է դրված, այսինքն՝ դպրոցը կարող է ընդունել, կարող է՝ չընդունել»,– ասաց բնապահպանը:

Դանիելյանը միջազգային փորձն է մատնանշում: Աշխարհում էկոլոգիա առարկան կամ պարտադիր դասավանդվում է դպրոցներում, կամ էլ գաղափարախոսությունը տարրալուծվում է այլ առարկանների մեջ: Գոյություն ունի նաև երրորդ տարբերակ՝ երկուսը միաժամանակ: Ամենատարածվածը երրորդ տարբերակն է: Մինչդեռ մեր երկրում երկրորդ տարբերակն է գործում:

«Բնապահպանական, աշխարհագրական առարկաներում արտացոլումը կա, բայց դա ֆրագմենտալ է, իսկ հետո այդ ծաղկաքաղը հավաքել և ներկայացնել որպես գիտության հիմունքներ, ցավոք, չկա»,– նկատեց նա:

Բացի սրանից, անցյալ տարի բուհերից հանեցին էկոլոգիա առարկան:

Կառավարությունում այս հարցը Կարինե Դանիելյանը բարձրացրել է: Նրան փոխանցել են, որ էկոլոգիան գիտություն չէ, այլ՝ հայեցակարգ, որն արտացոլված է այլ ոլորտներում: Այս տարի մի քանի բուհերում դասավանդումը վերականգնվել է:

«Ասել, որ մեզ պետք չեն այդ ամբիոնները, պետք չեն այդ մասնագիտացումները, կործանարար է երկրի համար»,– մտահոգվեց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ ոչ միայն օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, այլև՝ կառավարության վերաբերմունքը:
«Կառավարության, նախարարության որոշումները պետք է նպաստավոր լինեն էկոլոգիայի զարգացմանը»,– կարևորեց նա:

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան