Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Հայաստանում  Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների կրթության ոլորտում համագործակցության լուրջ հաջողություններ են գրանցված, նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանատունը մեր կրթական համակարգը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում՝ ոլորտի նկատմամբ ցուցաբերելով լուրջ և գործուն աջակցություն: Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Կրթական ծրագրերի նման հագեցվածությունը կարող են միայն հոգեհարազատ ազգերն ու պետություններն արձանագրել»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար՝ իր հերթին  դեսպան Լաքոթն ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու: Նա խոստովանել է, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ունեցած հանդիպումներից, թերևս ամենակարևորը՝ կրթության համակարգի հարցերի քննարկումն է եղել: «Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի»,- շեշտել է Ֆրանսիայի դեսպան Լաքոտը: Նա տեղեկացրել է նաև, որ մտադրություն կա  ընդլայնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, քայլեր են կատարվում դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմանն աջակցելու ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առկա հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկել հետևողական քայլեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել  նաև  հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր:


http://armenpress.am/arm/news/912587/

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ Սարգսյան