Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է տվել խոշորացումը համայնքներին. կյանքը միավորումից մեկ տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համայնքների խոշորացման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրը Գորայքի կազմում է ընդգրկվել: Արդեն մեկ տարուց ավելի է այս համայնքները միավորվել են: Տեղի բնակիչները «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ խոշորացումից հետո իրենց կյանքը չի լավացել: Կուտակված խնդիրների մեծ մասն էլ դեռ լուծում չի ստացել: Այստեղ օրակարգային հարցը ճանապարհների վերանորոգումն է: Վերջերս, սակայն, այն մասամբ լուծվել է: Մայրուղուց համայնք տանող ճանապարհը բարեկարգվել է:

«480 մետր ճանապարհ է միայն նորոգվել, բայց մնացածը նույն վիճակում է գտնվում»,– տեղեկացրին նրանք:

Սառնակունքի փողոցները քարուքանդ վիճակում են: Մեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում: Ձյունից և անձրևից հետո էլ գյուղացիները տեղից տեղ շարժվել չեն կարողանում: 

«Սաղ ցեխ է ու կեղտ, ամռանն էլ` փոշի: Էրեխեքը չեն կարողանում խաղալ, մաքուր հագցնում ես` ցեխ ու կեղտ են լինում»,– դժգոհեցին գյուղացիները:
Նրանք հույս էլ չունեն, որ մնացած փողոցները կբարեկարգվեն: Տեղացիների խոսքով՝ կատարած աշխատանքով աչքակապոցի արեցին, իրենք կշարունակեն ցեխի ու փոշու հետ կռիվ տալ:

Հաջորդ լուծում չստացած խնդիրը խմելու ջրի որակն է: Ջրի մանրազերծում չի կատարվում: Մարդիկ այն օգտագործում են՝ չիմանալով ինչ որակի ջուր են խմում:
«3 տարբեր ակունքներից է ջուրը գալիս: 2–3 կիլոմետրից է գալիս: Պետք է այս հարցին ուշադրություն դարձնել և մաքրում կատարել»,– մատնանշեց համայնքի բնակիչ Մանուչար Մկրտչյանը:

Ծղուկում արդեն կատարված աշխատանքներն են թվարկում: Այս օրերին փողոցների լուսավորություն է անցկացվում՝ հենասյուներն են տեղադրում:

«Նախկին գյուղապետարանի դռներն ու լուսամուտներն են դրվել՝ ընտիր վերանորոգել են»,– ասաց համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Ամիրջանյանը՝ հավելելով, որ գլխավոր ճանապարհը նույնպես վերանորոգվել է: 

Նախքան խոշորացումն այստեղ բազում խնդիրներ կային, որոնք հրատապ լուծում էին պահանջում:

Առաջնային են եղել մշակույթի տան և գյուղապետարանի մասնաշենքերի հիմնանորոգումն ու գույքի ձեռքբերումը, փողոցային լուսավորության անցկացումը, խմելու ջրի աղբյուրների ակունքների ավազանների նորոգումը, ջրահեռացման նպատակով առուների մեջ կիսախողովակների տեղադրումը: Սրանց մի մասն արդեն անցյալում են: Սպասում են, որ շուտով մնացած խնդիրներն էլ հուշ կդառնան:
Ծղուկը, Սառնակունքն ու Սպանդարյանը միավորվել են Գորայքին:

 

Մանյա Պողոսյան

«Փաստ» 

Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում