Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի գյուղական համայնքներում էներգախնայողության ապահովման համար առանձնակի լուծումների կարիք կա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Բազմաբնակարան շենքերի ոլորտը զգալի էներգախնայողության շուկայական ներուժ ունի, որը հնարավոր է օգտագործել էներգաարդյունավետության օրենսդրական բարեփոխումների և ներդրումների համադրմամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով համաժողովի մասնակիցները: «Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կողմից հետագա պատրաստակամությունն ու դոնորների կողմից համատեղ և ընդլայնված աջակցությունը:  Միաժամանակ, գյուղական համայնքների համար անհրաժեշտ են առանձնակի լուծումներ, որոնք ժամանակակից էներգետիկ ծառայությունները կդարձնեն հասանելի գյուղական բնակիչների համար և էներգաարդյունավետության միջոցով վճարունակության խնդիրներին լուծում կտան»,-ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ միջոցառումն ամփոփող հաղորդագրությունում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել էր, որ կառավարության կողմից հստակ ու գործուն քայլեր են իրականացվել էներգաարդյունավետության ոլորտում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային ու բնակելի շենքերում, ինչպես նաև մասնավոր հատվածում իրականացված ծրագրերով: «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ մեր բարեփոխումները շատ արագ արձագանք են ստանում մասնավոր հատվածի կողմից: Անցած տարի գնահատեցինք և տեսանք, որ մենք 200 միլիոն եվրոյից ավելի ֆինանսական գործիքակազմ ունենք բանկերում էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների համար»,-ասել էր փոխնախարարը: Նրա խոսքով՝ նշյալ միջոցառումների պահանջարկը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Սա հիմնականում կապված է նրա հետ, որ պետությունը, դիտարկելով էներգաարդյունավետությունը որպես իրական այլընտրանք էներգիայի արտադրությանը՝ հասկանում է, որ մենք կարող ենք ավելի մատչելի կերպով խնայել էներգիա, քան արտադրել»,-նշել էր Հայկ Հարությունյանը:

2017թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրի (ԷԽԱԾ) թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոսով կրճատելն է՝ 2010-2012-ի համեմատ: ԷԽԱԾ-ի թիրախի իրագործմանը նպաստող էներգախնայողության բարելավման միջոցառումների 63 տոկոսը նախատեսված է բնակելի և հանրային նշանակության շենքերի համար: Այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

«ԵՄ-ն էներգետիկայի համար» (EU4Energy) ծրագրի կազմակերպած համաժողովի նպատակն էր թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսության ծավալումը պատասխանատու նախարարությունների, դոնոր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև:

 

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան