Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյան ի հետ.

– Պարո՛ն Մկրտչյան, կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում: Կա՞ն թիրախավորված խմբեր:

– Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որևէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել: Որպես այդպիսին թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել:

ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը:

Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում և ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, և դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում:

– Վերջին տարիների կտրվածքով կիբերհանցագործությունների ի՞նչ ցուցանիշ ունենք:

– Տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների և տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջև:

– Պայքարելու ի՞նչ նոր մեխանիզմներ են մշակվում: Արդիականացման կարիք տեսնո՞ւմ եք:

– Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, նշված ոլորտում ևս նորարարություններ են անհրաժեշտ: Մենք մշակած լավ պրակտիկա ունենք: Տարվա ընթացքում դպրոցներում հանդիպումներ ենք կազմակերպում: Աշակերտներին իրազեկում ենք, թե ինչ պետք է անեն ինտերնետ տիրույթում, ինչերից պետք է խուսափեն: Բացի այդ, լայն տարածում գտած հանցատեսակների մասով ոստիկանությունը տարբեր հաղորդումներ է ստեղծում ու իրազեկում քաղաքացիներին: Համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ՝ առանց այդ համագործակցության չես կարող պայքարել: Այս հանցագործության առանձնահատկությունն այն է, որ մեկ հանցագործության մեջ կարող է ներգրավված լինել 5–ից ավելի պետություն:

– Հասարակության տեղեկացվածությունը բավարա՞ր եք համարում:

– Հստակ չեմ կարող ասել՝ բավարար է, թե ոչ: Բայց տեսեք՝ դեռ մանկահասակ տարիքից երեխաների ձեռքին արդեն սմարթֆոններ են: Ըստ այդմ՝ կիբերտիրույթում հետզհետե նրանց ինտելեկտը բարձրանում է, բայց զուգահեռ ավելանում է նաև վտանգը: Կիբերտիրույթը վիրտուալ է, բայց այն շատ նման է մեր առօրյային: Որքան էլ տեղյակ լինես, հնարավոր է մեկ անզգուշություն անես ու հանցագործության զոհ դառնաս: Ինչպես կյանքում, այնպես էլ կիբերտիրույթում ոչ ոք երաշխավորված չէ:

Հասարակությանը խորհուրդ կտայի ամբողջ առօրյան սոցիալական կայքերում չտեղադրել: Համացանցում տեղադրված տեղեկությունները երրորդ անձը շատ հեշտությամբ կարող է իրենց դեմ օգտագործել: Բացի այդ՝ անձնագիր, վարորդական իրավունք ստանալուց խորհուրդ կտայի չլուսանկարել ու չտեղադրել այդ փաստաթղթերը սոցիալական կայքերում: Բանկային քարտերի մասով էլ կարող են մաքրել քարտի վրա նշված կոդերը, իհարկե, նախապես դրանք այլ տեղ գրելով: Եթե երկրորդ անձը ձեր քարտի գաղտնաբառը չիմանա, հնարավոր է՝ քարտի դիմացի և հետևի մասում նշված կոդերով համացանցում գործարքներ կատարի:

Ի՞նչ խոշոր հանցագործություններ կառանձնացնեք:

– Ծանր դեպքերը հիմնականում գործարար հարաբերություններին են վերաբերում: Գործարարները արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ են աշխատում: Գալիս է մի պահ, երբ նրանք գումարն ուղարկում են, բայց ապրանքը չի գալիս: Կապ են հաստատում իրենց գործընկերների հետ ու տեղեկանում, որ գումարն իրենց հաշվեհամարին չի հասել: Խնդիրն այն է, որ նրանք նամակագրություն են վարած լինում կեղծ գործարարների հետ: Հաքերները փոփոխում են համակարգչային տվյալները, միջամտում են նամակագրությանը, ուղարկում իրենց ցանկալի հաշվեհամարը ու ստանալով գումարը՝ անհետանում: Հայաստանում հաշվառված մի շարք ընկերություններ կրել են գումարների ըդհուպ մինչև 50 և 100 հազար դոլարի կորուստ:

Աննա Բադալյան

 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան