Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաշատի քաղաքապետը Արգամ Աբրահամյանից օրինակ է վերցրել. բյուջեից գումար է բաժանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշատի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից օրինակ է վերցրել: Armtimes.com-ը, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշումները, պարզել է, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքի բյուջեի հաշվին սոցիալապես վատ պայմաններում ապրողների անվան տակ գումարներ է բաժանել:

Այս տարվա փետրվարին գրել էինք, որ դեկտեմբերի 16-ին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգեւատրել է կլորիկ գումարով: Պարգեւատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: 

Երիտհանրապետական Կարեն Բենիամինյանը սեպտեմբերին նշանակվելով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, շատ չանցած համայնքի միջոցներով սկսել է բարեգործություններ անել: Ընտրություններից մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 6-ին, Կարեն Բենիամինյանը որոշել է Արատաշատի բնակիչներ Ելենա Հովհաննիսյանին, Անահիտ Ավետիսյանին 20 հազարական դրամներ տրամադրել, իսկ Ռայա Դավթյանին եւ Սեդա Հակոբյանին 10 հազարական դրամներ է տրամադրել: Ընդհանուր առմամբ այս որոշմամբ 60 հազար դրամ է անհատույց տրամադրվել:

Անհատույց դրամական օգնություն է տրամադրվել նաեւ հոկտեմբերի 23-ին: Կարեն Բենիամինյանի որոշմամբ այս անգամ 80 հազար դրամ է տրամադրվել թվով 7 քաղաքացու: Ժորա Մելքոնյանին հատկացվել է 20 հազար դրամ, իսկ Մարգարիտ Հակոբյանին, Շողիկ Գրիգորյանին, Հասմիկ Ստեփանյանին, Սյուզաննա Սիմոնյանին, Վեհանուշ Սիմոնյանին եւ Կամո Խաչատրյանին անհատույց տրամադրվել է 10 հազարական դրամ:

Համայնքի ղեկավարի ընտրությունից 2 օր առաջ՝ նոյեմբերի 3-ին,  Կարեն Բենիամինյանը եւս մեկ անգամ գումար բաժանելու որոշում է կայացրել, սակայն այդ անգամ գումարի չափը մեծացել է: Քաղաքապետի այդ որոշմամբ ընդհանուր առմամբ 130 հազար դրամ է անհատույց հատկացվել քաղաքացիներին: Արման Ավետիսյանն ստացել է 50 հազար դրամ, Արամ Հակոբյանը՝ 30 հազար դրամ, Լիլիթ Դավթյանը՝ 20 հազար դրամ, իսկ Արայիկ Թովմասյանը, Արմեն Մկրտչյանը եւ Ալվարդ Ենոքյանն ստացել են 10 հազարական դրամ:

Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին