Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել հարկ վճարողներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով: «2016 թվականի նույն ամսում 19 հարկ վճարողի վերադարձվել է 5.1 միլիարդ դրամ: Ստացվում է` այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66 տոկոսով, տնտեսավարողների թիվը` 147 տոկոսով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արման Միրզոյանը:

Պաշտոնյայի խոսքով` զգալիորեն կրճատվել է ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կրճատվել է ավելի քան մեկ ամսով: Ըստ Արման Միրզոյանի` դրա վրա ազդող հիմնական գործոններից է մինչև 20 միլիոն դրամի չափով գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը: «Այժմ վերադարձը կատարվում է անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում, և տնտեսավարողները հակված են ավելի շատ դիմումներ ներկայացնելու: Մենք ունենք դեպքեր, երբ ներկայացնում ենք նախորդ մի քանի տարիների դիմումները»,-ասաց նա` հավելելով, որ ավելացել է տնտեսավարողների վստահությունը գործընթացի նկատմամբ:

Պաշտոնյան նկատեց, որ ԱԱՀ-ի արագ վերադարձը բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ` դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը: «Վերադարձված գումարները նորից մտնում են տնտեսություն, հարկ վճարողները կրկին կարողանում են տնօրինել իրենց շրջանառու միջոցները և թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով, դա հանգեցնում է տնտեսության ակտիվացմանը»,-նշեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է վերադարձված գումարների բաշխմանն` ըստ ոլորտների, ապա Արման Միրզոյանը տեղեկացրեց, որ գումարի մեծ մասը վերադարձվում է հանքարդյունաբերական արտադրանքի, ինչպես նաև վերամշակված ապրանքների` խմիչքների, պահածոների արտահանման արդյունքում: 

Այս տարվա տասն ամիսներին 171 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49.2 միլիարդ դրամից ավելի գումար, որը 1 միլիարդով գերազանցում է ողջ2016-ի ցուցանիշը: 2017-ի հունվար-հոկտեմբեր ցուցանիշը 27 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի տասն ամիսներին 38.7 միլիարդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, իսկ2017-ին նույն ժամանակահատվածում 10.5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով ավելի տնտեսավարողի:


http://armenpress.am/arm/news/911445/
 
 
 
Ответить отправителю, ответить всем или переслать письмо
Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան