Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Եվրոպական Միության միջև շրջանակային նոր համաձայնագիրը հավակնոտ է և ընդգրկուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Եվրոպական Միության միջև շրջանակային նոր համաձայնագիրը հավակնոտ է և ընդգրկուն, որը կարևոր քայլ կհանդիսանա Եվրոպական Միության հետ հարաբերությունները զարգացնելու և գործընկերությունն ընդլայնելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Առաջ ընկնելով կամ, միգուցե, կանխատեսելով, թե ինչ կտա այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին՝ նշեմ, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են այս փաստաթղթի հիմքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Կարեն Նազարյանը:

Նա հավելեց, որ համաձայնագիրը համատեղ նախաձեռնություն է, որը հետագայում կխորացնի հարաբերությունները վերանայված Եվրոպայի հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության առավել լայն շրջանակներում:  «Համաձայնագրով կստեղծվի էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր գործընկերություն, ինչպես նաև՝ ակտիվ շարժունակություն՝ հօգուտ մեր քաղաքացիների»,- շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Նազարյանի խոսքով՝ համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրոպական Միության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի առավել սերտ տնտեսական համագործակցությանը՝ բարելավելով բիզնես միջավայրը: «Այն հնարավորություններ կստեղծի նաև բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Համաձայնագրի համապարփակ, հավասարակշռված և ուժեղացված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվել եվրոպական տնտեսությանը: Համաձայնագիրը կուղղորդի Հայաստան-Եվրամիություն քաղաքական և տնտեսական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակ»,- եզրափակեց Կարեն Նազարյանը:

Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավnր կա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատումԱԺ-ն ընդունեց օրենքի նոր նախագիծը «ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հրապարակային հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն․ Լիդյա Մանթաշյան Տղամարդը խանդի հողի վրա շամփուրով դանակահարել է կնոջըԿրակnցներ դպրոցումFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մահացածը վարորդներից մեկի մայրն է5 վայր այս չքնաղ կղզում, որտեղ կարող ես անցկացնել լիարժեք հանգիստդ, առանց մեծ գումարներ ծախսելուՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է․ կան փակ ավտոճանապարհներ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ընտանիքի Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ ՀՀ–ն 99 տարի որպես անկախ պետություն գոյություն է ունենալու․ Փաշինյան Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Արցախի ղեկավարության 15 ներկայացուցիչներին Եվրոպայում քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին մեղադրել են անմիտ կերպով պատերազմ հրահրելու մեջ Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Մեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներին Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ Կարապետյան2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը․ արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանն ու ԱՄՆ–ն կընդլայնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում Ֆինանսական մեծ ներհոսքեր են տեղի ունենալու․ Փաշինյան TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա. Փաշինյանը՝ փոխադարձության մասին Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը Սպերցյանը վնասվածք է ստացել Վենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ տարածաշրջանը խաղաղության մեջ է․ Վենս «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ«Ալեկոծության մեջ է մեր առագաստը, սակայն վախը չի պատել մեզ». Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին Մայր Աթոռում Սուրբ Պատարագ մատուցվեց (տեսանյութ) Վթար՝ Բաբաջանյան փողոցում. վարորդները և ուղևորները հիվանդանոցում են Մենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել. Վենս 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա Ղահրամանյան