Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ:

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցում եւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացում ԵԽ-ի արժեքավոր դերակատարությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է ՀՀ Սահմանադրության լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկումների ընթացքը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ ընդունվել են սահմանադրական մի քանի օրենքներ: Այժմ քննարկման փուլում են«Դատական օրենսգիրքը» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, որոնց վերաբերյալ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Նա կարեւորել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում օրենսդրական կարգավորումները, որոնցով նախատեսվում է հակակոռուպցիոն նոր մարմնի եւ ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ստեղծում:

Անդրադարձ է կատարվել նաեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման գործընթացին: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն ընդունվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության փոխհամաձայնության արդյունքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անում է հնարավորը խնդրի խաղաղ կարգավորման համար: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, պարբերաբար խախտում է զինադադարը եւ հավելել, որ այդ երկիրն ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում բանակցությունները ձախողելու եւ ԼՂ հիմնախնդիրն այլ հարթակ տեղափոխելու համար, ինչն անընդունելի է:

ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ երկկողմ համագործակցության արդյունավետությունը: Պարոն Գեսսելը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է, որ ԵԽ-ն կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: 

 

Տղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից