Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուզաննա Հարությունյանն՝ անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց տարբեր հեռուստասերիալներից, այսօր դերասանուհին հանդես է գալիս «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարև երկիր» հաղորդաման շրջանակներում որպես հաղորդավարուհի: Դերասանուհի-հաղորդավարուհին մեզ է պատմել իր այսօրվա աշխատանքի, նախասիրությունների, առաջիկա պլանների, ընտանիքի եւ այլ թեմաների մասին:

-Ռուզաննա, տարիներ առաջ հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց որպես դերասանուհի, բայց վերջին շրջանում այս ոլորտում Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է` ինչու:

-Կարծում եմ, առանց դադարի միևնույն ոլորտում հեռուստաէկրաններից երևալը իրենից վտանգ է ներկայացնում հենց դերասանի համար. կրկնվելու և հեռուստադիտողին ձանձրացնելու մտավախություն կա: Դադար վերցնելուս պատճառներից մեկն էլ թերևս դա էր: Իհարկե կային նաև օբյեկտիվ այլ պատճառներ: Չնայած դադար ասվածը մի քիչ հարաբերական է: Ես շարունակել եմ աշխատել, պրպտել, ստեղծագործել, նկարահանվել, և վերջին նկարահանումս, որ եղավ` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Геноцид Начало»  գեղարվեստա-վավերագրական ֆիլմն էր, որի պրեմիերան տեղի ունեցավ ռուսական «НТВ» հեռուստաալիքով: Ֆիլմում մարմնավորել եմ Ցեղասպանության զոհ դարձած երիտասարդ մի կնոջ: Ի դեպ, նշեմ նաև, որ  ֆիլմի ռեժիսորներն են Ստանիսլավ Սիդորովը և Հայկ Օրդյանը: Այժմ կրկին պատրաստ եմ հեռուստադիտողին ներկայանալ որպես դերասանուհի: Հետաքրքիր, շահավետ առաջարկի դեպքում սիրով կարձագանքեմ:

-Հիմա դուք կրկին հեռուստաէկրաններին եք, բայց արդեն հաղորդավարուհու կարգավիճակում, կպատմեք, թե ինչպես հայտնվեցիք այս ոլորտում:

- Ստացածս  դերասանի, ապա  ռեժիսորի մասնագիտությունները թույլ են տալիս դրսևորվել նաև որպես հաղորդավարուհի: Եվ երբ առաջարկ ստացա վարել նախ երաժշտական, ապա առավոտյան «Բարև երկիր» հաղորդումը «Երկիր Մեդիայի» եթերում, սիրով համաձայնեցի, քանի որ հնարավորություն ստացա ինձ համար բացահայտել նոր աշխարհ և հեռուստադիտողին ներկայանալ բոլորովին նոր կերպարով ու նոր ասելիքով: Սրանից մի քանի տարի առաջ ևս ստացել էի հաղորդում վարելու առաջարկ, իհարկե այլ հեռուստաընկերությունից, բայց (հրաժարվելը մի քիչ սխալ կհնչի) այդ ժամանակ համարձակությունս չներեց ընդունել առաջարկն ու անցնել գործի: Ստացվում է, որ այսօր ավելի համարձակ եմ դարձել, և պատճառը տարիների փորձն ու պատրաստվածությունն է:

-Ոչ միայն հաղորդավարուհի, այլ նաեւ լրագրող, ինչպես սկսվեց այս աշխատանքը, հետաքրքիր է` սիրով եք զբաղվում այս աշխատանքով, դժվարություններ չկա՞ն արդյոք:

- Երբևէ ձգտում ու ցանկություն չեմ ունեցել դառնալ լրագրող: Իհարկե յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դժվարություներն ու առանձնաատուկ մոտեցում է պահանջում, բայց լրագրողի աշխատանքն առավել պատասխանատու է և հետևաբար, իմ սուբյեկտիվ կարծիքով, պարտադիր նախապայման է համապատասխան կրթությունը: Չնայած ասում են լրագրողի մտածելակերպ ձեռք բերելու համար պարտադիր չէ ունենալ հատուկ կրթություն ու հմտություններ, պարզապես պետք է լինել հետաքրքրասեր: Իմ դեպում հետաքրքրասիրությունն, իհարկե, առկա է, բայց ոչ ցանկացած ոլորտի նկատմամբ: Իսկ լրագրողին պետք է հետաքրքրի յուրաքանչյուր տարր։

-Հետաքրքիր է` էլ ի՞նչ հետաքրքրություններ կամ նախասիրություններ ունեք:

- Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունը և որոնց բախտ է վիճակվել աշխատելու իրենց մասնագիտությամբ: Ապագա դերասանն իր ուսուցման տարիներին անցնում է և պար, և վոկալ: Պետք է անկեղծ գտնվեմ և ասեմ, որ երգելն այնքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ, բայց պարել շատ եմ սիրում: Թերևս դա էր պատճառը, որ մեծ հաճույքով, մեծ պատասխանատվությամբ ու սիրով մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պարահանդես» նախագծին: Հետաքրքրություներ, նախասիրություններ շատ ունեմ, բայց հիմնականում բաց չեմ թողնում այն առիթներն ու հնարավորությունները, որոնք թույլ են տալիս թեկուզ  1/4  չափով մասնագիտական քայլ առաջ դնելու:

-Բացի ընթացիկ աշխատանքներից , առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած:

- Առհասարակ սնահավատ մարդ չեմ, բայց մի շատ հետաքրքիր փաստ եմ արձանագրել իմ կյանքում. երբ խոսում եմ ապագա ծրագրերիցս, դրանք երբեք չեն իրագործվում: Ասեմ ավելին,  ինքս ինձնից գաղտնի եմ պահում ապագա պլաններս.  երևի դրա  համար էլ իմ կյանքում երջանիկ պատահականություները  գերակշռում են:

-Ռուզաննա, կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:

- Փառք Աստծո, ունեմ  հայր, մայր, եղբայր, փիլիսոփա քույր: Դուք արդեն պատկերացնում եք չէ՞, թե ընտանիքի մնացած անդամների համար որքան  դժվար է տանն ունենալ փիլիսոփա և դերասան բնակիչներ, առավել ևս, երբ վերջիններս սկսում են վիճաբանել  որևէ հարցի շուրջ: Երբեմն մայրս կատակում է` դիմելով քրոջս, թե «մի՛ փիլիսոփայիր», ինձ էլ, թե «դերասանություն մի՛ արա»:  Շատ եմ սիրում եղբորս, ով ինձնից  ուղիղ ութ տարի փոքր է, ով իմ հպարտությունն է, իմ աշխարհը, ով այս պահին իր պարտքն է կատարում Հայոց Բանակում: Սիրում եմ ընտանիքս, մասնագիտական ոչ մի տեսակի վերելք չեմ գերադասի ընտանիքիցս:

-Չե՞ք պատրաստվում կազմել Ձեր սեփական ընտանիքը:

- Միշտ չեմ հասկացել` ինչ  է նշանակում «արդեն սեփական ընտանիք կազմելու ժամանակն է» նախադասությունը: Երբեք ոչ մի բանի վրա ժամանակ չեմ դնում և տանել չեմ կարողանում, երբ ինձ են ժամանակ տալիս: Երբ հանդիպեմ այն տղամարդուն, ով ինձ չի տա այդ ժամանակն ու պարտադրի, որ տեղավորվեմ այդքանի մեջ, ում ետևից ես վստահ կքայլեմ նույնիսկ աչքերս փակ ու չեմ վախենա, ով թույլ կտա իր կողքին երբեմն  ծուլանալ, թուլանալ, կին զգալ, այդ ժամանակ էլ կկազմեմ իմ սեփական ընտանիքը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան