Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը պետք է իրականացնել ցատկային մտածելակերպով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Տվյալագիտությամբ (Data Sciences) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 գիտնական ու մասնագետ է հյուրընկալվել Երևանում։ Նրանք մասնակցում են «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ FAST-ի համահիմնադիր, վենչուրային կապիտալիստ, գիտնական Նուբար Աֆեյանը նշեց, որ, երբ 16 տարի առաջ ինքն ու Ռուբեն Վարդանյանն այլ գործընկերների հետ սկսեցին մտածել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ, իրենք գիտեին, որ հիմնարար կրթական համակարգ ունենալու համար պետք է լայն ու տարածական աշխատանք կատարել։ «Մենք Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը պետք է իրականացնենք ցատկային մտածելակերպով, ոչ թե պլանավորվորած քայլերով»,-ասաց Նուբար Աֆեյանը՝ հավելելով, որ տվյալների գիտության մեջ յուրահատուկ մտածողությունը լրացուցիչ առավելություններ կտա Հայաստանին։

Աշխատաժողովի համանախագահ, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր  Նաիրա Հովակիմյանը հույս հայտնեց, որ այս  հանդիպման արդյունքում մի քանի տարի անց աշխարհում բեկումնային զարգացումներ կլինեն ու մասնակիցները կնշեն, որ առաջին անգամ իրար ճանաչել ու գաղափարներ են ձևավորել հենց Երևանում։ «Այս աշխատաժողովը երիտասարդ ձայները լսելու դարձնելուն է ուղղված։ Հուսով եմ, որ խանդավառ աշխատանք կիրականացնեք հետագայում»,-ասաց հայազգի գիտնականը։

Աշխատաժողովի համանախագահ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ինֆորմացիոն գիտության ինստիտուտի Մեքենայական բանականության և տվյալագիտության խմբի ղեկավար Արամ Գալստյանի խոսքով՝ դժվար է թերագնահատել մեքենաների ուսուցման և տվյալագիտության մեջ տեղի ունեցած հիմնարար վերափոխումները, որոնք մեծապես ազդում են գիտական այլ ճյուղերի ու մարդկանց կյանքի վրա։ «Հերթական արդյունաբերական հեղափոխությանն ենք ականատես լինում․ առանց վարորդ մեքենաներ, ավտոմատացված ապարատային թարգմանություններ, կենսագիտության ոլորտի  զարգացումներ և այլն։ Մեքենաների ուսուցման վերջին առաջխաղացումը վերափոխումներ է առաջացրել ոչ միայն համակարգչային, այլև՝ կենսաբանական, բժշկական գիտություններում, նույնիսկ հասարակագիտության մեջ»,-նշեց Արամ Գալստյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ձևավորվել է 2017-ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում և դրա սահմաններից դուրս։


http://armenpress.am/arm/news/909447/

Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինըՋրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերելՊեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը