Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարծում եմ՝ Հայաստանը դեմ չէ Քրդստանի անկախացմանը, քանի որ դրանով սկիզբ կդրվի նաև Թուրքիայի մասնատմանը․ Իրաքյան Քրդստանի հայազգի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իրաքյան Քրդստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝  հանրաքվեից հետո իրենց հասարակությունը սպասում է, որ քաղաքական կյանքը որոշ ժամանակով անկայուն կլինի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որքան մոտենում են խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրերն այնքան հասարակության շրջանում վախը մեծանում է:

«Ես ակնկալում եմ, որ Քրդստանում հանրաքվեի արդյունքում երկիրը կանցնի նորմալ ժողովրդավարական կարգերի, ինչի իրականացումը հնարավոր չէր լինի անջատողական երկրում: Իրականում կա քրդերի համար երկիր ստեղծելու կամք և ցանկություն, և դրա հետ պետք է համակերպվի նաև միջազգային հանրությունը»,- ասաց նա:

Երվանդ Արմենյանը նկատեց, որ այո, միջազգային հանրությունը չի կարող հիմա աջակցել Քրդստանի ստեղծմանը, քանի որ դրան անմիջապես կպատասխանի Իրաքը: Նրա խոսքով Բաղդադը չի ընդունի ցանկացած միջամտություն այլ կողմերից: «Միջամտությունն անհնար կլինի»,- նշեց նա:

Հարցին՝ կարծու՞մ է, որ, այնուամենայնիվ, կլինեն նոր երկրներ, որ կճանաչեն Քրդստանի հանրաքվեն, նա պատասխանեց, որ իր համոզմամբ, եթե Իրաքյան Քրդստանում մարդիկ որոշեն հիմնել իրենց երկիրը, միջազգային հանրությունն անպայման դա կճանաչի:

Դիտարկմանն՝ արդյո՞ք հնարավոր են բանակցություններ Բաղդադի և Էրբիլի միջև այն դեպքում, երբ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին համաձայնել է բանակցությունների սեղանի շուրջ նստել, սակայն առանց նախապայմանների, հայազգի պատգամավորը պատասխանեց․ «Իրականում կողմերի միջև բանավեճը միայն  կարող է լուծել եղած բոլոր խնդիրները»:

Հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերում նրան, որ Հայաստանն Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ կապված արտահայտեց չեզոք դիրքորոշում, հայազգի պատգամավորը ներկայացրեց իր պատկերացումը․ Հայաստանը դեմ չէ Քրդստանի  անկախությանը: «Կարծում եմ՝ Հայաստանը դեմ չէ, քանի որ Քրդստանի անկախության հռչակմամբ սկիզբ կդրվի նաև Թուրքիայի մասնատմանը: Հայաստանը նաև հիմա կարող է միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի հիմնախնդրի վրա, որովհետև այն հիշեցնում է Քրդստանում տեղի ունեցողը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:

 

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ էՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերՇոգի պատճառով 2 երեխա է մահացելՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը Ո՞ր մասնագիտություններն են կրճատվելու արհեստական բանականության պատճառովԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC