Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական փորձը լավն է, «հայկական» իրազեկումը՝ զրո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ»   Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով լուսացույցների աշխատանքի փոփոխություն է կատարվել: Հայտարարվել էր, որ լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Բայց լուսացույցի դեղին թարթող ռեժիմն ամենևին տեսանելի չէ՝ մեր ֆոտոխցիկն օրեր առաջ ևս ֆիքսել էր, որ լուսացույցներն անջատված են: Հաշվի առնելով նշվածը՝ Ճանապարհային ոստիկանությունից փորձեցինք պարզել, ո՞րն է լուսացույցներն ամբողջովին անջատելու նպատակը: Հետաքրքիր էր իմանալ նաև, թե փոփոխությունն այս ընթացքում ի՞նչ արդյունք է տվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը մեր հարցմանն ի պատասխան նախ պարզաբանել է, որ Հանրապետության հրապարակի հարակից փողոցների լուսացույցները, որոնց աշխատանքային ռեժիմները փոփոխվել են ս.թ. օգոստոսի 19–ին, չեն անջատվել և մինչև հիմա էլ աշխատում են դեղին թարթող ռեժիմով։

«Լուսացույցերի դեղին թարթող ռեժիմով աշխատանքի շնորհիվ Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում վերացան տրանսպորտային միջոցների հապաղումներն ու կուտակումները»,–նշել են պատասխանի մեջ:

Խնդրել էինք պարզաբանել նաև՝ այս ընթացքում ահազանգեր ստացե՞լ են քաղաքացիներից, որ փոփոխությունն անհարմարություն է պատճառում: Բացի այդ, այս ժամանակահատվածում նշված հատվածներում վրաերթերի դեպքեր գրանցվե՞լ են:
Ի պատասխան՝ ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների 103 կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

«Այս ամբողջ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածում վրաերթերի դեպքեր չեն արձանագրվել։ Հանրապետության հրապարակի հատվածում նշված փոփոխությունները իրականացվել են եվրոպական առաջադեմ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում»,–ընդգծել են ոստիկանությունից:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը կիրառելը վատ միտք չէ, բայց բոլոր խաչմերուկներում չէ, որ դրական արդյունք է ունենում: Նա հայտնեց, որ իրենք ևս ահազանգեր են ստացել քաղաքացիներից:

«Առաջին մասի՝ այսպես ասած՝ Բանվորի արձանի խաչմերուկում լուսացույցներ էին դրվել: Վերջերս հանեցին ու այդ դեղին թարթիչները տեղակայեցին նաև այդ օղակաձև խաչմերուկում: Ընդհանուր առմամբ՝ այդ դեղին թարթիչներին անցնելու առաջին օրերին շատ մեծ աժիոտաժ ու բողոքներ եղան: Փոփոխությունն, իհարկե, նվազեցնում է խցանումները, բայց տեղեր կան, որ հակառակ էֆեկտ է տալիս և խցանումները շատանում են: Օրինակ՝ վերոնշյալ խաչմերուկում խանգարում է, հրապարակում էլ նորմալ չէ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բողոքներին, թե լուսացույցները չեն աշխատում, մեր զրուցակիցը նկատեց, որ խնդիրն իրազեկման մեջ է:

«Նշանները շատ վատ ու թերի են տեղակայված: Բացի այդ, նշանների բացակայության պատճառով մարդիկ շփոթության մեջ են ընկնում: Դրանք շատ հաճախ վատ են ամրակցված ու տեսանելի չեն: Իրազեկումը զրո է: Մարդիկ հենց առաջին իսկ օրերից զանգել ու բողոքում էին: Ասում էին՝ ի՞նչ է կատավում: Զանգում եմ ոստիկանություն՝ ասում են, մարդիկ թող սովորեն երթևեկության կանոնները: Ես էլ ասացի՝ դա ձեր մեղավորությունն է, բայց դա ի՞նչ կապ ունի իրազեկված լինելու հետ: Գալիս ու տեսնում ես՝ լուսացույցը կամ թարթում է, կամ՝ ոչ: Գոնե առաջին երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը պետք է աջակցեր»,– եզրափակեց կազմակերպության նախագահը:

Աննա Բադալյան

 

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին