Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շինուհայրի խմելու և ոռոգման ջրի խնդրին, Աստծո կամոք, լուծում կտրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսպես մեզ պատասխանեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, ով համայնքների խոշորացումից հետո, միաժամանակ Շինուհայրի գյուղապետն է: Համայնքն ավելի քան 25 տարի է տառապում է ջրի խնդրի պատճառով: Ոռոգման ջուրն իսպառ բացակայում է՝ չհաշված պոմպերով իրականացվող ոռոգումը, իսկ խմելու ջուրը մարդկանց հասանելի է օրվա ընդամենը մի քանի ժամի:

Չնայած վերևում հնչեցրած խոսքին, գյուղապետն իր հույսը միայն Աստծո վրա չի թողել: Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը Past.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ գյուղի խմելու ջրի խնդիրը մինչև գարուն լուծում կստանա, իսկ առայժմ իրենք փորձում են ներքին ցանցի հետևանքով առաջացած խնդիրներին լուծում տալ:

Գյուղապետի ներկայացմամբ՝ ջրի հարցը ներքին ցանցի՝ հին ու խարխուլ լինելու պատճառով է. «Ջուրը կա, «Վեոլայով» սնուցում են, բայց քանի որ ներքին ցանցը շատ հին է ու խարխուլ, ամեն օր վերանորոգման աշխատանքներ ենք տանում: Ներքին ցանցի խնդիրը ներկայացրել եմ կառավարություն, որից հետո եկել են, հատակագծերն ու բոլոր չափումներն արել են, նախապես հաստատել են նախագիծը: Պիտի երևի գարնանը, Աստծո կամքով, սկսեն»:

Որպես Շինուհայրի ոռոգման ջրի խնդրի լուծման միակ ճանապարհ համայնքապետը նշում է ջրամբարի կառուցումը: Շեշտում է, որ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու ժամանակ Շինուհայրի ոռոգման տարբերակը եղել է պոմպերով ջրի օգտագործումը: Եվ հիմա էլ է այդ կերպ:

Սիմոնյանի ներկայացմամբ՝ իրենք ներքին ցանցի բարեկարգում են կատարել, որպեսզի որքան հնարավոր է ջուրը ժողովրդին հասանելի լինի: Իսկ խնդրին լուծում կտրվի միայն ջրամբարի կառուցումից հետո. ձնհալների ջրերը կկուտակվեն, և Շինուհայրի ու Հալիձորի ոռոգման հարցը լուծում կստանա: Դեռ ավելին, գյուղապետը վստահեցրեց, որ սրա հետ կապված էլ կա նախագիծ:

Հարցին, թե ջրամբարի կառուցումը ե՞րբ կմեկնարկի, պատասխանեց, որ հենց այս հարցի շուրջ օրեր առաջ զրուցել է գյուղվարչության պետի հետ, ով իրեն տեղեկացրել էր աշխատանքների՝ ընթացքում գտնվելու մասին:

«Ոռոգումը ոչ թե չկա, այլ՝ բոլորին չի հասանելի պոմպային եղանակով ոռոգումը: Դրա համար մտածում ենք, որ պետք է դեպի ջրամբարը ջրագիծ քաշել»,– նկատեց նա:

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գրեթե ամեն օր վթարներ են տեղի ունենում, և իրենք սեփական ուժերով ու իրենց տեխնիկայի օգնությամբ վերանորոգում են, որպեսզի գոնե գրաֆիկով կարողանան գյուղացիներին խմելու ջուր մատակարարել. «Իսկ առայժմ պոմպային եղանակով ավելացնում ենք ջրագծերը, որպեսզի ջուրը մարդկանց համար ավելի հասանելի լինի, բայց դե դա հարցի լուծում չի»,– հավելեց Սիմոնյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք