Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վթարային բուժամբուլատորիան 1700 բնակչի է սպասարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բուժամբուլատորիայի շենքը տարիներ առաջ վթարային է ճանաչվել: Բուժամբուլատորիայի տնօրենը և լրատվամիջոցները կառույցի շենքային պայմանների մասին բազմիցս ահազանգել են տեղական ու մարզային իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել: Համայնքապետարանի միջոցներով մասամբ վերանորոգվել է ամբուլատորիայի տանիքը, հիմա այլևս հիվանդներին կաթոցների տակ չեն զննի:

Տանձուտի ամբուլատորիայի աշխատակազմը հատկապես ձմռանը կանգնում է լուրջ խնդիրների առջև. շենքում ջուր չկա, ջեռուցման համար միջոցներ չկան:
Համայնքապետարանն իր փոքրիկ բյուջեով ոչ վերանորոգում կարող է իրականացնել, ոչ էլ` նոր շենք կառուցել: Տարիներ առաջ համաշխարհային բանկից են եկել, նայել, շենքը գնահատել, ճանաչել են վթարային ու խորհուրդ տվել նորը կառուցել: Շենքը վթարային գնահատվելուց հետո շուրջ 10 տարի է անցել, բայց փլուզման վտանգի առաջ կանգնած Տանձուտի բուժհաստատության լուծման հարցը դեռ օդից կախված է։

«Ընդգրկված ենք մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրում, բայց դեռ անորոշ է, երբ կվերանորոգվի»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց տնօրեն Անահիտ Բեգլարյանը:

Տանձուտ համայնքում 60–ականներին կառուցված բուժամբուլատորիայում բուժսպասարկում է ստանում համայնքի 1700 բնակիչ: Շենքը գտնվում է գյուղի ծայրամասում, իսկ կիսավեր շենքից դժվար է կռահել, որ այն բուժհաստատություն է՝ անգամ ցուցանակ չկա տեղադրված:

«Շենքի պատերը ճաքած են, աստիճանները քանդվում են, վախենում ես ոտք դնել, միջանցքներն ամբողջությամբ ավիրված են»,– փաստեց Բեգլարյանը:

Ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը մեծ միջոցներ է պահանջում, բայց ֆինանսական սուղ միջոցների պատճառով այստեղ չի հաջողվում նույնիսկ հիվանդների սպասարկման սենյակները տաքացնել: Ցուրտ օրերին բուժամբուլատորիայի աշխատակազմը հավաքվում է մեկ սենյակում, իսկ պատվաստումների օրերին միայն տաքացնում են մանկական սենյակը: Դժգոհում են, որ բուժաշխատողները ամբուլատորիայում վերարկուներով են նստում, ինչպես կարող են երեխաների շորերը հանել, թոքերը լսել, զննում կատարել:

Այդուհանդերձ, տնօրենը վստահեցրեց, որ վերանորոգման հերթն իրենց բուժամբուլատորիային էլ կհասնի, քանի որ հարևան համայնքների անմխիթար բուժհաստատություններն արդեն բարեկարգվել են։

 

Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանԻնչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները