Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական սապոգին սպասելիս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱԺ-ում ընթացող քննարկումների ընթացքում հանրապետականները ջանք ու եռանդ չեն խնայում փաստելու, որ Հայաստանը Ռուսաստանից չի վախենում, և հարաբերությունները գործընկերային են: Իրականում իշխանության հիմնավորումները, որ ԵԱՏՄ մտնելով, մենք ԵՄ-ի հետ հարաբերությունները չենք վատթարացրել կամ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, անկախ վերջինիս կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքից, հույժ կարևոր են մեր համար, ընդամենը փորձեր են փրկելու սեփական դեմքը: Եվ այդ հուսահատ փորձերը վախի արդյունք են: Վախ ՝ Եվրոպայից, որ վերջինս կարող է վերջնականապես հիասթափվել Հայաստանից: Վախ հասարակությունից ՝ հասկանալով, որ անվստահությանը կարող է ավելանալ նաև սեփական իշխանության անզորության գիտակցումը: Վախ ռուսներից ՝ զգուշանալով, որ հաաստանյան հասարակության արձագանքը կարող է ջղայնացնել ռուսական կողմին:

Եվ այս իմաստով, հանրապաետականների ասածը պետք է հասկանալ հակառակ կողմից ՝ վախը քաղաքական կատեգորիա է, առավել ևս մեր նման երկրի ու մեր երկրի իշխանության պարագայում: Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ չեն վախենում միայն հիմարները: Բայց այստեղ խոսքը ոչ թե բնական, մարդուն հարիր վախի զգացողության մասին է, չափը ճանաչելու, զգույշ լինելու, այլ վախի ՝ ի սկզբանե որպես հարաբերությունների հիմքի:

Իսկ ինչպես շփվել Ռուսաստանի հետ, առանց վախ: Մոռանանք Հայաստանը: Ռուսաստանը նույնիսկ ԱՄՆ, Եվրոպա հետ իր հարաբերություններն է կառուցում վախեցնելու, վնաս տալու հիման վրա: Կարևոր չէ, այդ վախի չափաբաժնի տակ իրականում ինչ իրական ներուժ կա: Կարևորն այն է, որ ուրիշ մեթոդ բացի վախեցնելը, ռուսական քաղաքականությունը չունի և չի ունեցել երկար ժամանակ:

Այնպես, որ կամ պետք է չխոսել այդ վախերից, ու առանց այդ էլ ցավոտ թեման շահարկելով ու լղոզելով ավելի խոցելի չդառնալ: Կամ էլ պիտի հստակ և ուղիղ ասվի, թե կոնկրետ ինչից է վախենում իշխանությունը, որ որևէ կերպ չի կարողանում հակառակվել ռուսական կողմին: Ո՞րն է վախի այդ ձևակերպումը ՝ միայնության զգացումը, դարավոր եղբայրության ոչնչացման վտանգը, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը, թե ուրիշ բան: Այս ամենի մասին կարելի է խոսել հանրության հետ, նաև վստահ լինելով, որ հանրությունը կհասկանա այդ վախերը: Թուլության ցուցադրում դրա մեջ չկա, քանի որ բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց խոստովանությունը կարող է ընկալվել որպես ուժ:

 

Արտակ Ասլանյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան