Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը. Ասանժ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում Իսպանիայից շրջանի անջատվելու մասին նախատեսվող հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Ասանժի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ շրջանի բնակիչները և կառավարությունն օգտագործում են ցանցն անկախության մասին հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան՝ «իսպանական հատուկ ծառայությունները հարձակվում են, արգելափակում հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, հարյուրավոր կայքերի, տվյալների փոխանցման արձանագրությունների գրաքննություն են իրականացնում»:

Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Կատալոնիայում, Արևմուտքում մարդկանց և իշխանությունների միջև ամենախոշոր կոնֆլիկտն է Բեռլինյան պատի անկման պահից ի վեր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը հայտարարել է, որ Կատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության մասին հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական:

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին:

Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվե անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք:

Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլին» Հաստատել է Մերձավոր Արևելքում ռшզմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը․ ԱԳՆ Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը․ իրանագետ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ․ Բաղային հայտնել է՝ ինչին են վերաբերել բանակցային հարցերը Հրդեհ Իջեւանում. շենքի բնակիչները տարհանվել են Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը Ռոնալդուի 968-րդ գոլը (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ) «Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան Երևանի Կապույտ մզկիթում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելԷպշտեյնի զոհերը քննադատել են Մելանյա Թրամփին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Լուրջ անհամաձայնություններ կան Հորմուզի նեղուցի շուրջ Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում կացնով տղամարդը վնասել է ամերիկյան ռազմական C-130 Hercules ինքնաթիռը Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ «Միլանը» պարտվեց խոշոր հաշվով Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում Արամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ամերիկյան երկու ռազմանավ անցել է Հորմուզի նեղուցով. Հեգսեթ Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԳերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոն Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Հայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԻրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան