Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրու պետական համալսարանի ոդիսականը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գյումրու պետական համալսարանի (նախկին Մանկավարժական համալսարան) երկու դասախոս, որոնց թվում նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին ՝ բուհում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես նոր ռեկտոր Սահակ Մինասյանի նշանակումից հետո տեղի ունեցող փոփոխությունների մասին: 

Թե ինչպիսի արձագանք կստանա բաց նամակը, դժվար է ասել: Մանավանդ, որ ռեկտորը, որի աշխատանքների մասին էլ դժգոհում էին բաց նամակի հեղինակները, պատահական մարդ չէ: Նա Շիրակի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ մինչ այդ էլ եղել է Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետը: Այսինքն մարդ, ով ակնհայտ ռեսուրս է կուսակցության համար, հաշվի առնելով կրթական ոլորտի կուսակցականացման գերակա նշանակությունը իշխող կուսակցության վերարտադրության տեսանկյունից: 

Դժվար է ասել, արդյո՞ք բաց նամակում արտահայտված դժգոհությունները օբյեկտիվ են, թե ոչ: Բայց պարզ է մի բան, որ Գյումրին բացառություն չէ, և այստեղ ևս կրթական համակարգը գտնվում է խիստ կուսակցական ֆիլտրի տակ: Պարզապես նշենք, որ այժմ Մինասյանի նախկին պաշտոնը զբաղեցնում է նրա սանիկը ՝ Հրայր Կարապետյանը, որը այս տարվա ապրիլին ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներից մեկն էր: Այսինքն կրթության ոլորտը ՝ դպրոցների և բուհերի մակարդակով վերցված է վերահսկողության տակ:

Դժվար չէ կռահել, թե ինչ փոփոխություններ է արել նոր ռեկտորը: Մանկավարժական համալսարանը պետական վերանվանելու բավական ականջ շոյող ֆոնի ներքո, իրականում տեղի է ունենում կադրերի գույքագրում: Համալսարանը վերածվում է կուսակցական կադրային բազայի ՝ կոնկրետ նպատակների ծառայելու համար: Այսքանից հետո դժվար է ասել, թե ինչ կարիք կա դիմել բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին, եթե Սահակ Մինասյանն ընդամենը անում է այն, ինչ իրենից պահանջվում է, որպեսզի բարձրագույն իշխանության այս կազմն ընդամենը վերարտադրվի: 

Սարգիս Մեսրոպյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը