Երևան, 14.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է վերահսկելու բանակը. ներիշխանական վերադասավորումների հերթական խնդիրը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։  Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ 

Այս փոփոխությունները բնականաբար պատահական չեն: Դրանց հիմքում փոփոխված սահմանադրությունն ու 2018թ. իշխանության վերարտադրության խնդիրներն են: Փաստացի, կառավարման պառլամենտական մոդելը, որում կենտրոնական դեր պիտի ունենար մեծամասնություն կազմող ուժի ներկայացրած վարչապետը, այդքան էլ հստակ չի գործելու: Արդեն հիմա վարչապետի ապագա լիազորությունների շրջանակը նեղացվում է: 

Խնդիրն ավելի հետաքրքրական է դառնում հատկապես, երբ խոսքը վերաբերվում է պաշտպանության ոլորտին: Իսկ պաշտպանության ոլորտը, այսինքն ՝ բանակը, էական նշանակություն ունի թե երկրի ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ: Փորձենք դիտարկել պաշտպանության հայեցակարգի փոփոխության հիմնական սցենարները: 

Վարչապետության գործընթացը ձախողելու դեպքում, Սերժ Սարգսյանն իր համար ստեղծում է ապահովագրվելու բալաստ, տեղ որտեղ կարող են իր «ծառայությունները» պետք գալ: Նա մեկ անգամ արդեն հայտարարել է, որ պատրաստ է այսուհետ էլ ծառայել պետության անվտանգությանը որևէ պաշտոնում: Անվտանգության խորհրդի նախագահ դառնալու և բանակը վերահսկելու դեպքում, Սարգսյանն, ըստ էության ապահովագրում է իրեն թե ներքին դավադրություններից, թե արտաքին: Արտաքինի դեպքում խոսքը դրսի դիվանագիտական և ռազմական միջամտությունների մասին է, որոնց կարող է դիմագրավել միայն բանակի առկայությունը, ոչ միայն մարտունակ բանակի, այլև բանակի, ով չի մատնվի քար լռության, երբ դրա կարիքը լինի: Ներքին առումով՝ ուժայինները միշտ են եղել իշխանության առաջին հենարանները: Օլիգարխիկ կոչվող համակարգի վախը ևս բռնվել է ուժայինների միջոցով: Հաշվի առնելով, որ Վովա Գասպարյանի հանդեպ Սերժ Սարգսյանը քաղաքական վստահության ահռելի պաշար ունի, բանակի հետ միասին այս երկու կռվանները բավարար են իշխանությունը պահելու կամ առնվազն իշխանությունը չտալու համար, անկախ պաշտոնից: Մանավանդ, եթե այս ամենին գումարենք ՀՀԿ-ի ղեկավար լինելու և պառլամենտի հանրապետական ֆրակցիայում մեծամասնություն ունենալու հանգամանքները:

Եթե ամեն դեպքում, Սերժ Սարգսյանին հաջողվի կոտրել Կարեն Կարապետյանի և նրա հովանավորների ճնշումը և իշխանությունը պահել ամբողջովին ՝ վարչապետ դառնալու տեսքով նաև, ապա այդ դեպքում կարելի կլինի անվտանգության խորհուրդը հանձնել որևէ վստահելի կուսակցականի կամ թիմակցի (Վիգեն Սարգսյանի նման), բայց փաստացի անձամբ ղեկավարել այդ կառույցը: 

Մյուս տարին շատ հետաքրքիր է լինելու իշխանական վերադասավորումների առումով: Այդ վերադասավորումներն ընթանում են ապակայունացման շատ նուրբ սահմանի վրա և ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից:

 

Արտակ Ասլանյան

Իրանը պատրաստվում է անջատվել համաշխարհային ինտերնետից․ «The Guardian» Սևան-Երևան ավտոճանապարհը՝ խայտառակ վիճակում Բուժքույրը հեռացվել է աշխատանքից՝ գիշերային հերթափոխը ընկերոջ հետ անցկացնելու համարԱնսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանՇտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինՄահացու թվեր. 5 ծննդյան ամսաթվեր, որոնք խնդիրներ և դժվարություններ են բերումՄեկ այլ սպառնալիք է զինվորականներին ուրացման քաղաքականության մեջ ներքաշելը․ ԱբրահամյանՃանապարհի մերկասառույցի պատճառով Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենա Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Թրամփը սպառնացել է Գրենլանդիայի վարչապետին՝ Դանիային նախապատվություն տալու իր հայտարարության համարԱնտոնիո Կոնտեն որակազրկվել է և տուգանվել Երևանում բախվել է մեքենաներ. Տուժած կա «Հազիվ հասցրի բռնել». ծննդաբերած մայրը կորցրել է իր երեխային Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն Ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 14-ին տարադրամի շուկայում Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ. վարչապետ Հոգեբանական թեստ. Ի՞նչ է ասում ձեր սիրելի բաժակը ձեր մասինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության աղոթքԱվարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը Զգուշացում քաղաքացիներին․ խուճապի չմատնվել Թրամփը ԱՄՆ դաշնակիցներին խորհուրդ է տվել հեռանալ Իրանից Ցավում ենք, որ կարող են այսպես ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված. Տեր Նշան քահանա Պանֆյորով Երևանում ձյուն է տեղում․ Հայհիդրոմետի տնօրենը տեսանյութ է հրապարակել Սաստիկ բուք է Գյումրի-Կապս-Ամասիա հատվածում (տեսանյութեր) Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ իրավիճակը ավտոճանապարհներին 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ Զելենսկի «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը «Ռեալի» 3 աստղեր չէին ընդունում Խաբի Ալոնսոյի գաղափարները Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ․ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների uպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ձնագնդիով խփելnւ համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում Անդրեի նախկին կինն ու դուստրը կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան ՆԳՆ կիբեռոստիկանությունը 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք է կանխվել «Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ճանապարհային դեպարտամենտ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ուգանդան ընտրություններից առաջ անջատում է ինտերնետը 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն