Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրիշ ոչ մի բան չենք ուզում իրենցից, մենակ աշխատանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից արտագաղթը մեծ չափերի է հասնում: Գյուղացիներն ասում են, որ ով մի փոքր հնարավորություն ունի, գյուղից գնում է: «Եթե նախկինում գյուղի դպրոցում կար 220-230 աշակերտ, էսօր հազիվ 50 աշակերտ ա մնացել»,- գյուղ այցելած լրագրողներին ասում են գյուղացիները: Նրանք կատակում են, որ միայն տղամարդիկ չեն գնում. «Կնիկ արմատների մեծ մասն էլ են գնում»:

 

Գյուղից հեռանալու պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Գյուղացիներն ասում են, որ եթե աշխատանք լինի, երիտասարդներն իրենց ընտանիքներով չեն գնա Ռուսաստան: Նրանք ասում են, որ ՌԴ քաղաքներից մեկում ոսկեպարցի 130 ընտանիք կա, իսկ Ոսկեպարում մոտ 30 տուն կարելի է գտնել, որտեղ մարդիկ ընտանիքներով ու երեխաներով են ապրում: Մնացածը գյուղի ծերերն են:

 

«Կարելի է ասել՝ գյուղում բնակչություն չի մնացել, դատարկ տներ են: Թաղեր կան, որ լրիվ դատարկ են, տները փակ, մարդիկ չկան: Գնում են, որովհետև կրակոցներ են, ապրելակերպ ու աշխատանք չկա: Պետությունը պետք ա պայման ստեղծի, որ երիտասարդ ընտանիքները մնան գյուղում, թե չէ հիմա մնան ի՞նչ անեն: Ուրիշ ոչ մի բան չենք ուզում իրանցից, մենակ աշխատանք»,- ասում են գյուղացիները:

 

Ոսկեպարը Տավուշի մարզի խոշորացված համայնքներից է, միացել է Նոյեմբերյան քաղաքին: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հաստատում է, որ մարդիկ աշխատատեղերի բացակայության պատճառով են հեռանում գյուղից: Ոսկեպարը ևս այն սահմանամերձ գյուղերի ցանկում է, որտեղ ներդրումներ անողները ազատվում են հարկերից: Բայց ներդրողներ չեն գալիս գյուղ: Սերոբ Մախսուդյանն ասում է, որ պատճառը հեռավոր ու ռիսկային գյուղ լինելն է:

 

«Մարդիկ չեն ուզում իրենց ֆինանսը դնել մի տեղ, որտեղ ռիսկային է: Մենք շատ դեպքերում այդ հարցերը տվել ենք գործարարներին, ասել են՝ խոսում եք, որ հարկերը շատ են, հիմա մեր մոտ հարկ չկա, եկեք էստեղ ձեր բիզնեսը դրեք: Առայժմ որևէ արձագանք չկա»,- ասաց վարչական ղեկավարը:

 

Ոսկեպարում շատ տներ թշնամու նշանառության տակ են: Գյուղից դեպի ադրբեջանական սահման տարածությունն ընդամենը 2 կմ է: Գյուղացիներն ասում են, որ կրակոցներն իրենց չեն վախենցում, պատրաստ են ապրել հայրենի գյուղում, միայն թե մարդիկ աշխատանք ունենան:

 

Մանրամասները տեսանյութում

 

Լրագրողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD)

ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան