Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե որոշեն, բանակից ապօրինի ազատելու ճանապարհը կգտնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի ժամանակ երեկ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախատեսում են առաջիկայում օրենսդրական փոփոխություն առաջարկել: Խոսքը պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին է, որտեղ անպայման հայտարարագրվելու է նաև պաշտոնյայի և իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը: ՊՆ նախարարը հայտարարեց, որ եթե պաշտոնյան ունի տարկետում կամ ազատվել է բանակից, այդ մասին ևս պետք է նշի իր հայտարարագրում:

Շուշիի առանձնակի գումարտակի 3–րդ դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանի կարծիքով՝ փոփոխությունը ոչինչ չի տա:

«Եթե ինչ–որ մեկը որոշում է, որ իր որդուն պետք է բանակից ապօրինի ազատի, կգտնի այդ ճանապարհը: Վիգեն Սարգսյանն անձամբ կնպաստի դրան: ՊՆ նախարարը շատ լավ հասկանում է, որ այդ օրենսդրական փոփոխությունն իր նպատակին չի ծառայի: Դեռ օրենքը չընդունած՝ ասում են, թե բարեփոխում է: Բայց չգիտեն՝ օրենքը բարիք կբերի՞, թե չարիք:

Սա ուղղակի նրա համար է, որ ասեն, թե՝ տեսե՛ք, մենք գործ ենք անում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ժորա Ֆարյանը՝ հավելելով, որ նախատեսվելիք փոփոխությունն օգուտ տալու կամ չտալու համար չի արվում:

«Չի բացառվում, որ ավելի հեշտ ճանապարհ գտնեն իրենց լակոտներին բանակից ազատելու համար»,– ընդգծեց ազատամարտիկը:

Հարցին, հասարակության վստահությունը վերոնշյալ փոփոխությունից չի՞ բարձրանա, Ժորա Ֆարյանը նշեց, որ ոչ–ոք ոչ մի սպասելիք չունի:

«Բոլորի համար գաղտնիք չէ, որ Սփյուռքի գործարար աշխարհը գիտի, թե Հայաստանում ինչ է կատարվում: Ուզում են ցույց տալ, թե ցանկանում են լավ բան անել, ինչը, սակայն, ուրիշ ենթատեքստ էլ կարող է ունենալ. «Սփյուռքի երիտասարդներն էլ թող գան ու ծառայեն, միայն թե մեր էրեխեքը չծառայեն»: Իրականում ոչինչ չասող համաժողով է, որտեղ ոչինչ չասող մի հայտարարություն է հնչել: Հայտարարությունը լուրջ չէ: Իրականում կատարվում է այն, ինչ կատարվում է»,–ասաց մեր զրուցակիցը:
Ազատամարտիկը հիշեցրեց՝ ըստ օրենքի, նա, ով բանակում չի ծառայել, պետական պաշտոն չպետք է զբաղեցնի:

«Աշխարհի երկրների գրեթե 70 տոկոսն այս դրույթն ունի: Ի դեպ՝ բոլորի մոտ այն բավականին խիստ է դրված: Մեզ մոտ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից առնվազն 7–8–ը բանակում չեն ծառայել: Վիգեն Սարգսյանը բանակում ծառայե՞լ է: Սրանով ամեն ինչ ասված է: Մնացած բոլոր, իբր թե, նախաձեռնություններն ուղղակի խոսքեր են՝ իներտ խոսակցություններ»,–եզրափակեց Շուշիի առանձնակի գումարտակի 3–րդ դասակի հրամանատարը:

 

 

 

Երևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya