Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա. Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանական բարբարոսությունները թե՛ ղարաբաղյան  շարժման առաջին տարիներին, թե՛ 2016 թվականի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ինքնորոշման համար պայքարն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մոտեցումներից մեկը, որը որդեգրել ենք հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային  ճանաչումն է: Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին ամրագրված է՝ որպես ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Այս երեք սկզբունքներն ամրագրված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, ԵԱՀԿ եւ մի շարք այլ կառույցների փաստաթղթերում»,- նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանի հավաստմամբ՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է համանախագահող երկրների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար մերժում է դա անել:  «Պարզ է, որ  չի կարող հանգուցալուծում լինել, մինչ Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի սկզբունքները, փոխարենը Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երեւակայական առաջարկներ վերագրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա:

«Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն  է,   եւ Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաեւ իր արյան եւ մեծ զոհողությունների գնով: Բաքվի ռազմական հռետորաբանությունը,  ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նորանոր սպառնալիքները, ապրիլյան ոճրագործությունը կասկածի տեղ չեն տալիս, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը ավարտված չի կարող լինել»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմի մոտեցումներից մեկը նաեւ բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու կառուցողական քայլերի, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականացումն է:

«Կարծում եմ՝ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան ջանքեր է  պահանջում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների գալը, երբ հատկապես կողմերից մեկն Ադրբեջանն է»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ այնուամենայնիվ համանախագահները սկսել են մատնանշել, թե որն է խախտող կողմը՝ նպատակ  հետապնդելով ուշքի բերել Ադրբեջանին:  

 

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր Միքայելյան