Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 տարվա ընթացքում ուսանողների թիվը կրճատվել է 21 հազարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների թիվը տարեցտարի նվազում է: Եվ սրա մասին է վկայում ոչ միայն այս տարվա ցածր դիմելության ցուցանիշը, այլև տարիների ընթացքում արձանագրված թվերը:

Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի՝ 2016 թ. հայաստանյան բուհերում սովորել է 92 հազար 558 ուսանող: Ինչը նախորդ՝ 2015 թ. համեմատությամբ նվազել է, սակայն 2012–2014 թթ. նկատմամբ՝ ավելացել: 2015 թ. ունեցել ենք 96 հազար 502 ուսանող, իսկ դրանից առաջ թիվը տատանվել է 90–79 հազարի սահմաններում:

Ուսումնական ակտիվության տարիներ կարելի է համարել 2007–2010 թթ., երբ մեր բուհերն ունեցել են 111–ից մինչև 114 հազար ուսանող: Ի դեպ, 2008 և 2009 թթ. գրեթե հավասար քանակի ուսանողներ ենք ունեցել՝ համապատասխանաբար 114 հազար 399 և 114 հազար 629: 2009 թ. հետո ուսանողների թիվը սկսել է աստիճանաբար նվազել:

Ուսանողների ամենից քիչ քանակ Հայաստանում գրանցվել է 2000 թ.՝ 60 հազար 726, և հենց այս տարվա տվյալներից սկսած են իրականացվել հետազոտություններ՝ ուսանողների քանակի ճշգրտման հետ կապված:

Հատկանշական է, որ Հայաստանում բուհերում սովորող ուսանողների մեջ գերակշռում են կանայք: Ըստ 2016 թ. վիճակագրության` նրանք կազմում են ամբողջ ուսանողների թվի ավելի քան 50%–ը, այն է՝ 50 հազար 463: Սրա համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, այդ թվում և այն, որ մեզ մոտ դպրոցն ավարտելուն պես յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր դստերը ուսանող տեսնել, այդ թվում և դիպլոմը որպես օժիտի բաղկացուցիչ մաս օգտագործելու միտումը: Տղաների դեպքում նման շտապողականություն չկա: Տղաները հիմնականում դպրոցն ավարտում են, գնում ծառայության և վերադառնալուց հետո նոր որոշում կյանքն ինչպես շարունակել:

Պատկերը տխուր է նաև հանրակրթական դպրոցների շրջանավարտների և այնուհետև բուհեր ընդունվող քաղաքացիների թվի տեսանկյունից: Ինչպես հայտնի է, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, որից 1312–ն ընդունվել է անվճար, իսկ մնացած 6 հազար 954–ը՝ վճարովի:

Ըստ «Առավոտ» թերթի հրապարակման՝ Կրթության և գիտության նախարարության կողմից թերթին տրամադրած տվյալների համաձայն՝ 2012–ին հայաստանյան ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36 հազար 659, 2013–ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 28 հազար 63, 2014–ին դարձել 24 հազար 663, իսկ 2015 և 2016 թթ. համապատասխանաբար՝ 24 հազար 739 և 23 հազար 237:

Բացի այս, առաջին կուրս ընդունվողների թիվը նույնպես տարեցտարի նվազել է: 2012 թ.–ին այն կազմել է 16 հազար 262, 2013 թ.–ին 14 հազար 244, 2014–ին՝ 12 հազար 355, 2015 թ.–ին՝ 13 հազար 208 և 2016 թ.–ին էլ՝ 10 հազար 995:

Այս ամենը կրթության նկատմամբ հետաքրքրության պակասից է, թե՞ բուհեր ընդունվելու անկարողությունից, դժվար է ասել: Սակայն վերոնշյալ թվի՝ նման տեմպերով անկումը ոչ մի լավ բանի մասին չի կարող խոսել: Սրան գումարելով տարեցտարի ուսման վարձավճարների ավելացող չափը՝ դժվար չէ կռահել, որ շատ շուտով մեր բուհերում առավելագույնը մեկ տասնյակ ուսանող ունեցող կուրսերն են գերակշռելու:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն