Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծառուկյանն առաջարկում է դուրս գալ ծայրահեղությունների փակուղուց

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱԺ-ում լրագրողների հետ Գագիկ Ծառուկյանի հարց ու պատասխանը երեկ բավական շատ քննարկումներ հարուցեց: Պատճառը ոչ միայն Ծառուկյանի քաղաքական կշիռն ու ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավար հանդիսանալը, այլև նրա ուշագրավ դիտարկումները: Ուշագրավ են այդ դիտարկումները Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերում հնչող տարաբնույթ, մեծամասամբ ապակառուցողական մոտեցումների ֆոնին ՝ ակնհայտ կառուցողական և հավասարակշիռ շեշտադրումների համար:

Առաջնահերթ նշենք, որ Ծառուկյանը շատ ճիշտ է, երբ չի փորձում ի պատասխան լրագրողների բազմաթիվ ու կրկնվող հարցերի մտնել ՀՀԿ ներքին գործերի, մասնավորապես Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեմայի ու վարչապետության հարցերի մասին քննարկումների մեջ: Եվ ինչքան էլ ցավոտ լինեն Ծառուկյանի գնահատականներն առ այն, որ ժողովուրդն է ընտրել ՀՀԿ-ին և ՀՀԿ-ից պիտի պահանջի իր հարցերի պատասխանները, այդ գնահատականները ճիշտ են: Առավել անիմաստ է ընտրություններից հետո խոսել թեժ աշնան կամ թեժ գարնան մասին: Մտնել ներիշխանական ինտրիգների մեջ՝ նշանակում է դառնալ այդ ինտրիգների գործիք, ինչին Ծառուկյանն ու Ծառուկյան դաշինքը չեն պատրաստվում գնալ: 

Այս հավասարակշիռ մոտեցման մյուս կողմն արդեն վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը: Նախ Գագիկ Ծառուկյանը չի փակում դռներն այդ նախաձեռնության առաջ, չի ժխտում, սև ու սպիտակ գծեր չի քաշում: Նա ասում է, որ իր դաշինքի պատգամավորները պարտավոր են ներկա լինել ու մասնակցել ցանկացած քննարկմանը: Երկրորդ և ըստ էության ամենակարևոր թեզը ՝ Ծառուկյանը նշում է, որ միգուցե մենք սխալ ենք օգտագործում ԵՏՄ-ի հնարավորությունները: Եվ այս իմաստով նրա այս խոսքը ոչ պակաս կարևոր է քան ԵԼՔ-ի նախաձեռնությունը: Ծառուկյանը լինելով փորձառու գործիչ, ի տարբերություն ամբիցիոզ ու մաքսիմալիստ շատերի ունենալով ռեալ փորձ բիզնեսում, հասարակական-քաղաքական կյանքում, շատ լավ գիտի, որ այս պահին Հայաստանը բացի ԵՏՄ-ից այլ գործընկեր չի կարող ունենալ: Միամիտ կլիներ փաստել, թե այժմ ԵՏՄ-ից Հայաստանը ահռելի օգուտներ ունի: Այս կոնտեքստում Ծառուկյանի դիտարկումը շատ ճիշտ է ՝ պետք է ձգտել ոչ թե դուրս գալ ԵՏՄ-ից, այլ «մտնել» ԵՏՄ նորովի, հասկանալով այդ շուկայի առանձնահատկություններն ու օգտագործելով դրանք: 

Ծառուկյանի ՝ ԱԺ-ում հնչեցրած դիտարկումներն այս իմաստով թարմություն են մտցնում հայաստանյան քաղաքական քննարկումներում: Ինչը նաև բնական է և օրինաչափ՝ Ծառուկյան դաշինքը երկրորդ քաղաքական ուժն է պառլամենտում: Եվ դաշինքի առաջնորդի կողմից հնչեցված բազմաշերտ մոտեցումները կարող են որոշակիորեն գունազարդել ներքին ու արտաքին հարցերի շուրջ իշխանություն-ընդդիմություն ծայրահեղ մոտեցումների դաշտը և նոր հնարավորություններ հուշեն Հայաստանով մտահոգ բոլոր սուբյեկտներին:

Սարգիս Ասատրյան

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը