Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԱՐԻԴԵՍ»–ին «Ալյանս»–ում ազատ աշխատելու ևս մեկ թույլտվություն կտրամադրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունը որոշել է «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ–ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել ՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված հայտը ։ Այս մասին որոշման նախագիծը կընթերցվի սեպտեմբերի 7–ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում։

Մասնավորապես ընկերությանը կտրամադրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ արտադրելու համար:

Past.am-ի տեղեկությամբ`  ըստ նախագծի՝ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի վեց տարի: «ԱՐԻԴԵՍ» և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունների միջև պայմանագիրը կնքելուց հետո 3–օրյա ժամկետում «ԱՐԻԴԵՍ»–ին կտրվի շահագործողի թույլտվության վկայական:

Նշենք, որ «ԱՐԻԴԵՍ»–ն արդեն նախորդ տարի ստացել էր «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն՝ ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալելու նպատակով։ Ներկայում ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով ընկերությունը նախատեսում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ, միաժամանակ, հայտնում ենք, որ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իր գործունեության ընթացքում արդեն իսկ իրականացրել է մոտ 170 միլիոն դրամի ներդրում և ստեղծել է 9 աշխատատեղ։

Ծրագրով նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ 6–րդ տարում` շուրջ 3 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն Ռուսաստանն ու ԵԱՏՄ այլ անդամ–երկրներ։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտահանման շուկաները Վրաստան, Միջին Արևելքի երկրներ:

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար։ Միաժամանակ առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ արտադրանքի ծավալների աճի արդյունքում, 40 նոր աշխատատեղ:

Ըստ նախագծի՝ ընկերությունն ունենալու է 200 քառակուսի մետր արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ–ն արդեն իսկ համաձայնել է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը վեց տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Նշենք, որ ըստ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «ԱՐԻԴԵՍ»–ի հիմնադիրը Ռոբերտ Դալլաքյանն է, իսկ ընկերությունը գրանցվել է նախորդ տարվա հունիսին։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Չհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում