Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ դեսպանը կարևորում է իրազեկված մասնակցությունը Սահմանադրության հանրաքվեին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հետևում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքին` կարևորելով բաց և ազատ բանավեճի, լրատվամիջոցներից հավասարապես օգտվելու հնարավորության ապահովումը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկմանը այս մասին հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ևլիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ծանոթանալ Սահմանադրությանը և իմանա դրա հետևանքների մասին, որ այն կունենա իր վրա, և կայացնի իրազեկված որոշում: Բոլորը կողմերի կարծիքները պետք է լսելի լինեն, դեմ և կողմ տեսակետներով մարդիկ հավասար հնարավորություններ ունենան օգտվելու լրատվամիջոցներից`մասնավորապես հեռարձակվող լրատվամիջոցներից»,- լրագրողներին ասաց դեսպանը:

Ամերիկյան դիվանագետը հավելեց, որ մասամբ ծանոթացել է Սահմանադրության նոր նախագծին, ինչպես նաև Վենետիկյան հանձնաժողովի և հայաստանյան քաղաքացիական հասարակության տված գնահատականներին,  սակայն խուսափեց որևէ գնահատական տալ: «Ինձ` Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցչիս համար տեղին չէ որևէ գնահատական տալ նախագծին: Հայ ժողովուրդը պետք է ուսումնասիրի նախագիծը, մասնակցի բանավեճերին, հասկանա` ինչ հետևանքների կհանգեցնեն այդ փոփոխություններն իր կյաքնում և իրազեկված  որոշում կայացնի: Եվ եթե որոշում կայացվի փոխել սահմանադրու թյունը, ապա դա նրա ընտրությունն է»,- հավելեց նա:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-ը: Նոր Սահմանադրությանհանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին, առավոտյան 08.00-ից բաց կլինեն բոլոր ընտրատեղամասերը: Հանրաքվեն գործելու է Ընտրական օրենսգրքիկանոնակարգով և Հանրաքվեի մասին օրենքով:

Քարոզարշավի համար անվճար եթերաժամանակ է տրվելու միայն ԱԺ խմբակցություններին, իսկ եթեր տրամադրող հեռուստա և ռադիոընկերություններն իրենց վճարովիեթերաժամանակի մեկ րոպեի գինը պետք է ներկայացվեր հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: Իսկ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներըկփակցվեն հոկտեմբերի 27-ին:

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ