Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կանցկացվի ռեստորանային ուտեստների առաջին փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանում սեպտեմբերի 21-23-ը տեղի կունենա ուտեստների «Yerevan Food Fest»  առաջին փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կտևի երեք օր։  Առաջին երկու օրվա ընթացքում ոլորտի հրավիրված հայտնի փորձագետները կվարեն վարպետության դասեր փառատոնի մասնակիցների համար: Դրանք տեղի կունենան երկու հարթակներում ՝ The LOFT-ում և Complex Bar-ում։

Խոսնակների շարքում ոլորտի այնպիսի մասնագետներ են, ինչպիսիք են Աննա Ելովիկովան (Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ), Աննա Ձյուբան (հայտնի գաստրո-բլոգեր), Լիլիթ Հարությունյանը («Դոլմաստեր»-ի սեփականատեր և բրենդ-շեֆ), ինչպես նաև լրագրողներ, ռեստորանատերեր և ոլորտի փորձագետներ։

Փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի սեպտեմբերի 23-ին կայանալիք մեծ բացօթյա միջոցառումը մայրաքաղաքի ամենահայտնի կենտրոնական այգիներից մեկում՝ Անգլիական այգում, որին կմասնակցեն Երևանի ռեստորանները, շեֆ-խոհարարները և գաստրոնոմիկ ոլորտի այլ ներկայացուցիչները։

 Salon Armenian, Dragon Garden, Crumbs և այլ հայտնի ռեստորանների շեֆ-խոհարարները կվարեն բաց վարպետության դասեր փառատոնի հյուրերի համար, միջոցառման մասնակիցները նաև կլինեն Hans&Franz, Rafaello, Tsirani, Ingredient, Pub 37 և այլ ռեստորաններ։

Երևանում փառատոնին կմասնակցեն շուրջ 30 երևանյան ռեստորան, որոնք հանդիսատեսի դատին կհանձնեն ոչ միայն արդեն սիրված ուտեստները, այլև փառատոնի համար կազմված հատուկ մենյուն՝ ուտեստներ, որոնք կվաճառվեն հատուկ սովորականից ավելի ցածր փառատոնային գնով։

Այգու տարածքում, ռեստորաններից բացի, անցկացվելու են հայ շեֆ-խոհարարների թեմատիկ վարպետության դասերը, կլինեն տեղակայված հանգստի և մանկական գոտիներ, երաժիշտներով բեմը և այլն, ինչպես նաև հատուկ լուսանկարների համար նախատեսված հատված կլինի, որը հայտնի Marashlyan PhotoStudio-ի ղեկավարության տակ կլինի։

Փառատոնը ոլորտի մասնագետների համար կդառնա անմիջական շփման մի հարթակ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևոր հարցերը և որը կնպաստի նոր բիզնես կապերի ձևավորմանը։

Փառատոնի կարևորագույն խորհուրդներից է այն, որ Երևանը տարածաշրջանային մասշտաբով կարող է դառնալ կարևոր միջոցառումների անցկացման մի հարթակ, ինչպես նաև կարող է նպաստել ռեստորանային ոլորտի և գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը։ .

 «Yerevan Food Fest» փառատոնը լինելու է ամենամյա ։

 

Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդը