Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԻՆ տեխնիկական հագեցվածության խնդիրը ներկայացվել է ՀՀ նախագահին ու վարչապետին. Դավիթ Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում ՀՀ տարածքում խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության վերաբերյալ արվել են համապատասխան եզրակացություններ, որոնք ներկայացվել են նախագահին և վարչապետին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Պետք է հաշվի առնել, որ, ռազմական լեզվով ասած, մենք գործում էինք երկու «թատերաբեմում»: Երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում և՛ Խոսրովի արգելոցում, և՛ Արտավանի անտառներում: Իհարկե, տեխնիկական միջոցները` ամենագնաց մեքենաները և ԶՈւ տրամադրած ուղղաթիռները, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով: Նաև ռելիեֆի կտրտվածությունն էր խանգարում: Որոշ եզրակացություններ արվել են, որոնք ներկայացվել են հանրապետության նախագահին և վարչապետին` մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ ԱԻՆ համապատասխան ինքնաթիռը ներգրավելու խնդրանքը չեղավ ավելի վաղ, նախարարը պատասխանեց. «Չենք դիմել ավելի վաղ, քանի որ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու, երբ սկսեցին այրվել անտառները, ոչ թե խոտածածկը, միանգամից դիմեցինք», - ասաց Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով, որ ԱԻՆ հագեցվածության բարձրացման համար կառավարության կողմից պարբերաբար հատկացվում են միջոցներ, աջակցում են նաև միջազգային գրանտային ծրագրերը: «Այս սուղ միջոցների պայմաններում նաև տարբեր միջազգային համագործակցության շրջանակներում ենք ձեռք բերում տեխնիկա, օրինակ,Երևանում կիրառվում են հրշեջ մեքենաներ, որոնք տրամադրվել են Ճապոնիայի կողմից գրանտային ծրագրերով: Այսպիսին է իրավիճակն այսօր,սակայն մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք այն բարելավել», - ասաց ԱԻ նախարարը՝ հավելելով, որ անտառների և քաղաքային պայմաններում հրդեհաշիջման աշխատանքները տարբեր տեխնիկական միջոցներ են պահանջում:

 

ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին