Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներքին կոնֆլիկտ ուժային կառույցների միջև. թիրախում Վովա Գասպարյանն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջին շրջանում հաճախակիացել են ոչ պաշտոնական-քարոզչական տողատակերով հնչող մեղադրանքները ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչների միջև: Ուժային կառույցների դիվերսիֆիկացիան՝ ֆունկցիաների տարանջատումը, բերել է մի իրավիճակի, որ Հայաստանում մի շարք ուժային կառույցների ներքին խնդիրները անընդհատ հատվում են իրար: Ոչ պաշտոնական խողովակերով բոլորն անվերջ իրար մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ գործունեության, քիթն ուրիշի գործերի մեջ մտցնելու, ուրիշի արածը որպես սեփականը ներկայացնելու մեջ, փորձելով ճշգրտել նաև իրենց գործունեության սահմանները: 

Խնդիրը, սակայն, ավելի գլոբալ է: Հայաստանի կիսաավտորիտար վերնախավում տեղի է ունեցել սահմանների լղոզում ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսի պատճառով: Սարգսյանը կիսել, բաժանել և դիվերսիֆիացրել է համակարգը, ստեղծելով ուժի տարբեր կենտրոններ, որոնք միաժամանակ լինելով ներքին մրցակցության մեջ, հավատարիմ են ու միտված դեպի Սերժ Սարգսյանը: 

Սա դասական սցենար է ավտորիտար այն երկրների համար, որոնք ունեն ահռելի քանակությամբ ուժային կառույցներ և շատ հաճախ զբաղված են իրար վերահսկելով: Հայաստանում, սակայն, առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոչ բոլոր կառույցներն են լիովին Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ: Ոմանք գտնվում են արտաքին ազդեցության, ոմանք էլ ներքին տարբեր ուժային կենտրոնների ազդեցության տակ: Այս իմաստով Սերժ Սարգսյանը լիակատար վստահություն ունի միայն Վովա Գասպարյանի մասով: Վիգեն Սարգսյանի՝ զինված ուժերի դեպքում, ներքին ուժային հակամարտություններ չկան, քանի որ այս կառույցը նույն չափով ներգրավված չէ այս մրցապայքարում:

Ուժայինների ներքին կոնֆլիկտներում թիրախավորելով Վովա Գասպարյանին, դրսի ու ներսի կենտրոնները թիրախավորում են Սերժ Սարգսյանին: Եվ պատահական չէ, որ հանցագործության կամ քրեական ռազբորկայի մասին հնչեցված ցանկացած լուր ուղղվում է հենց Վովա Գասպարյանին, այն հարցադրմամբ, թե՝ ուր է նայում ոստիկանապետը: Եվ իրականում անտեսվում են այն ուժային կառույցները, որոնք նույնպես իրենց չափով պետք է որ քննադատվեին կամ ունենային իրենց մասնաբաժինը:

Սրան զուգահեռ Վովա Գասպարյանի գլխավորած կառույցին է վստահված փաստացի իշխանության դրոշակակրի «պաշտոնը» և փողոցում հասարակական դժգոհությունների ժամանակ կարգ ու կանոնի հաստատումը: Սրանով հավելյալ պատասխանատվություն վերցնելով իր վրա, Վովա Գասպարյանը հայտնվել է թիրախում: Նրա վրա միաժամանակ և՛ տարբեր կողմերից ահռելի ճնշումներ կան, և՛ միաժամանակ, կա նաև Սերժ Սարգսյանի վստահությունը՝ թիկունքից: Փաստորեն առաջիկայում սպասվող իշխանության վերաբաժանման ժամանակ նա կարող է դառնալ Սարգսյանի հիմնական առաջամարտիկներից մեկը՝ թե՛ փողոցում և թե՛ ներիշխանական կուլիսներում: 

Սարգիս Մեսրոպյան

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա