Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բիզնես օմբուդսմենի ինստիտուտը` հերթական փաստաբանական գրասենյակ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գործատուների հանրապետական միությունում ոգևորված չեն բիզնես օմբուդսմենի ինստիտուտի գաղափարով: Միության նախագահ Գագիկ Մակարյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցել են տարբեր քննարկումների՝ ներկայացնելով իրենց անհամաձայնությունը: Ըստ մեր զրուցակցի` պետական որոշ կառույցներ պարտավոր են կատարել և քիչ թե շատ կատարում են այդ գործառույթները, որոնց իրականացման համար ուզում են հիմնել նոր կենտրոն:

«Դա եղել է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի բիզնեսի աջակցման խմբի առաջարկը: Կա Ուկրաինայի օրինակը: Հնարավոր է, որ մի քանի տարի Եվրամիությունը գումարներ տրամադրի, սակայն կառույցը հետագայում պետք է անցնի ինքնաֆինանսավորման, որովհետև պետությունը գուցե չցանկանա այն պահել: Եթե պետությունը չֆինանսավորի, դա կլինի անհավասար մրցակցության օրինակ:

Ուրիշի փողով ստեղծվում է կենտրոն, որն աշխատում է, անուն, շուկա ձեռք բերում, բայց հետո ստիպված է լինում փող հայթայթել՝ փաստաբանական գրասենյակի պես աշխատելով»,- նշեց Գ. Մակարյանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ ի՞նչ լծակներ է ունենալու նոր ինստիտուտը, ինչպե՞ս է այն պաշտպանելու ՓՄՁ-ների շահերը, այդ մարմնի կարծիքներն ու որոշումները խորհրդատվակա՞ն, թե՞ պարտադիր բնույթ են կրելու: Ըստ Մակարյանի՝ եթե կառույցը չունենա լուրջ լծակներ, ապա կդառնա անիմաստ փաստաբանական գրասենյակ:

«Մեր պետությունը սիրում է ստեղծել տարբեր ինստիտուտներ, հատկապես, երբ «տակը» փող կա, բայց դրանով թուլացնում է մյուս ինստիտուտները: Կան տեսչական մարմիններ, դրանց ներսում՝ բողոքարկման խորհուրդներ, գործում են քաղաքացիների շահերը պաշտպանող ՀԿ-ներ, պետական և մասնավոր կառույցներ: Հիմա էլ հայտնվում է մարմին, որը պետք է «սարե՞ր շրջի»»,- ասաց պարոն Մակարյանը:

Գործատուների միության նախագահը դրական միտումներ է տեսնում կառավարության ծրագրում, Պետական եկամուտերի կոմիտեի աշխատանքներում: Նրա կարծիքով՝ հարկային ստուգումների ոլորտում գրեթե բացակայում են կոռուպցիոն ռիսկերը, կրճատվել է ստվերը:

«Անդրադառնալով Ուկրաինայի օրինակին՝ նշեմ, որ երկու-երեք տարում բիզնես օմբուդսմենը մոտ 150 դեպքում է կարողացել հարց լուծել:Դա փոքր թիվ է: Իմ կարծիքով՝  պետք է դատարանները և մյուս ինստիտուտները նորմալ գործեն, այդ ժամանակ չի լինի նման կառույցներ հիմնելու կարիք»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

Լևոն Փանոսյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումը