Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բազեն՝ Հայաստանի կուսակցական համակարգի ախտորոշում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամենամյա «Բազե» միջոցառումը, որն իր բնույթով երիտասարդական ճամբարային անհոգ հավաք է հիշեցնում, իրականում դարձել է Հայաստանի կուսակցական համակարգի անճարության ախտորոշումը: «Բազեն» ՀՀԿ-ի սերնդափոխության ռեսուրսն է, այն ներուժը, որի վրա իբր ՀՀԿ-ն պատրաստվում է հենվել, փոփոխվել, թարմանալ: Իհարկե, այն հայտարարված չէ որպես կուսակցական միջոցառում, բայց ՀՀԿ երիտասարդական թևի մեծ մասն այս կամ այն կերպ անցել են «Բազեով»: Իսկ այնտեղով անցած անկուսակցականները դարձել են լոյալ: 

Ի վերջո, ինչն է դարձնում «Բազեն» այդքան խոցելի: Խնդիրն այնտեղ հավաքված երիտասարդները չեն, ոչ էլ՝ կազմակերպիչները: Խնդիրը նաև միջոցառման ֆորմատը չէ: Այդպիսի ֆորմատներ արվում են շատ երկրներում: Խնդիրն այն է, որ 1-ին՝ «Բազեն» իրականում որևէ սերնդափոխության հիմք է՛լ չի  հանդիսանում: 2-րդ՝ ծախսվող ահռելի գումարները որևէ պրոդուկտ չեն տալիս, որևէ քաղաքական դրամատուրգիա չունեն և սահմանափակվում են «բարի ու անշառ» միջոցառման սահմաններում:

1-ինի մասով ՝ ՀՀԿ-ի վերարտադրությունը տեղի է ունենում ոչ թե կոնկրետ բազայով, կոնկրետ ինստիտուտով, այլ այն վերարտադրվում է ըստ իրավիճակի՝ ով այդ պահին կարող է շատ ձայն բերել, ով կարող է պահի հարվածն իր վրա վերցնել և այլն: Իսկ «Բազեն» ընդամենը սեփական էլեկտորատ, ապագա ցածր ու միջին չինովնիկական խավ ձևավորելու հարթակ է, որտեղով անցած ու բարձրացած երիտհանրապետականներն աճել են բոլորովին այլ հատկանիշների շնորհիվ:

2-րդ՝ Բազեում չկա որևէ քաղաքական բանավեճ: Ոչ թե բազմակարծություն, այլ՝ բանավեճ: Այսինքն, ենթադրենք այնտեղ հավաքված են իշխանության համակիրները կամ լոյալներ, բայց այնտեղ չկան իշխանության քաղաքական էությունը, հակառակորդների սնանկությունը ցույց տվողները, չկան ներիշխանական քննարկումներ ՀՀԿ-ի ապագայի մասին և այլն:  

Այսինքն՝ ստերիլ և լոյալ հավաք: Այսքան բան: Եվ պատկերացրեք, որ եթե ՀՀԿ-ի վերարտադրության ռեսուրսն է այսպիսին՝ ադմինիստրատիվ դոմինանտության պարագայում ունակ չէ ինքնուրույն որևէ քայլ անել, ապա մյուս կուսակցություններում վիճակն ինչպիսին  կլինի: Կարճ ասած՝  անհուսալի, որը ցավոք կարծես թե դառնում է ախտորոշում բոլոր երիտթևերի համար: 

Սարգիս Մեսրոպյան

Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»